Անկախ Գործընկերների համար մուտք

Մասնակցությունն ասոցիացիաներում

Herbalife-ն ավելի քան 70 գիտական, արդյունաբերական և հասարակական կազմակերպությունների անդամ է:

Herbalife-ը դարձավ Ուղղակի վաճառքների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի մասնակիցը և Ուղղակի վաճառքների ռուսական ասոցիացիայի ավագ անդամը, որոնք պաշտպանում են սպառողների իրավունքները և պահպանում ուղղակի վաճառքների բիզնեսի էթիկական բարձր չափանիշները:

Herbalife-ը հանդիսանում է Դիետիկ սնունդ արտադրողների ազգային ասոցիացիաների միջազգային միության (IADSA), Պատասխանատու սնման եվրոպական միության (ERNA) և Առողջ սննդի խորհրդի (CRN) հիմնադիրներից մեկը:

Ռուսաստանում Herbalife-ը ԿԱՀ արտադրողների ոչ առևտրային գործընկերության մասնակից է, որի նպատակն է ԿԱՀ-րի զարգացումը և կատարելագործումը, արտադրությունն ու տարածումը, ինչպես նաև ԿԱՀ-րի շրջանառությանը մասնակցող սպառողների ու արտադրողների իրավունքների պաշտպանությունը:

2010թ-ից Herbalife-ը հանդիսանում է Դիետոլոգների և սննդաբանների ազգային ասոցիացիայի անդամ: Ասոցիացիան իր սեփական հետազոտությունների հիման վրա իրականացնում է կրթական գործունեություն և տարածում դիետոլոգիայի ու սննդաբանության ոլորտի առաջադեմ գիտելիքները: