Անկախ Գործընկերների համար մուտք

Ի՞նչ է նշանակում ուղղակի վաճառք

Ի՞նչ է նշանակում ուղղակի վաճառք

Ուղղակի վաճառքներն առաջացել են տասնիններորդ դարի վերջում: Մեր օրերում այն դինամիկ զարգացող ոլորտ է, որում աշխատում են թե՛ համաշխարհային առաջատար բրենդները, թե՛ոչ մեծ ընկերությունները:

Ուղղակի վաճառքների միջոցով գնորդներին առաջարկվող ապրանքների և ծառայությունների շրջանակը ներառում է ոսկերչական իրեր, սպասք, կենսաբանորեն ակտիվ հավելումներ, կոսմետիկա, տնտեսական ապրանքներ և անգամ էներգետիկայի ու ապահովագրության ոլորտին վերաբերվող ապրանքներ: Ուղղակի վաճառքներ իրականացնող ընկերությունների տարեկան եկամտի ընդհանուր ծավալը գերազանցում է 180 մլրդ. ԱՄՆ դոլարը: Այսօր այդ ոլորտում ներգրավված է ավելի քան հարյուր միլիոն մարդ:

Առավելություններ սպառողների համար

Ի տարբերություն մանրածախ առևտրի, ուղղակի վաճառքների դեպքում ապրանքի կամ ծառայության առաջխաղացումը տեղի է ունենում ոչ թե ստացիոնար կետերում, այլ անհատական շփման միջոցով: Ուղղակի վաճառքների խորհրդատուները հաստատում են սերտ անձնական հարաբերություններ հնարավոր հաճախորդների հետ, մանրամասն ներկայացնում են ապրանքը, ինչպես նաև առաքում են այն և տրամադրում երաշխիք: Սոցիալական ցանցերի զարգացման դարաշրջանում, երբ սպառողներն ավելի շատ են գնահատում սեփական ժամանակն ու անհատական մոտեցումը, նման անհատականացված սպասարկումը ձեռք է բերում առանձնակի արդիականություն:

Առավելություններ խորհրդատուների համար

Ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ իրենց ընտրությունը կատարում են ուղղակի վաճառքների օգտին: Ոմանց դուր են գալիս ընկերությունների ապրանքներն ու ծառայությունները, և նրանք ցանկանում են դրանք զեղչով ձեռք բերել: Ոմանք էլ որոշում են առաջարկել իրենց ընկերներին, հարազատներին ու ծանոթներին մասնակցել ապրանքների իրացմանը, արդյունքում վաճառքներից միջնորդավճարներ են ստանում: Առավել հաջողակ խորհրդատուներն իրենց բիզնեսն ընդարձակում են անկախ դիստրիբյուտորների ցանցի ստեղծման միջոցով և այդ ոլորտում զարգացնում են լիարժեք կարիերա: Ուղղակի վաճառքների անկախ բիզնեսի բացման համար պահանջվող ծախսերն անհամեմատ քիչ են ֆրանչայզինգի համեմատ, իսկ ռիսկերը՝ նվազագույն:

Herbalife

Herbalife-ը ներառվում է աշխարհում ուղղակի վաճառքներ իրականացնող առաջատար ընկերությունների եռյակի մեջ և համարվում է հավասարակշռված սննդի ու առողջ ապրելակերպի ոլորտի առաջատարը: Մեր արտադրանքը ներկայացված է ավելի քան 95 երկրում: Դրա որակը բազմիցս արժանացել է փորձագետների բարձր գնահատականին: Ուղղակի վաճառքների միջազգային ասոցիացիային միանալու պահից Herbalife-ն անվերապահորեն հետևում է վերջինիս Էթիկական օրենսգրքին, որը կոչված է պաշտպանելու սպառողների իրավունքները և ապահովելու ազնիվ մրցակցության պայմանները:

Herbalife-ի բիզնես-մոդելն ուղղակի վաճառքների ոլորտում ամենաարդյունավետներից մեկն է: Ընկերության շրջանառության մոտ 73%-ը վերադարձվում է Անկախ Գործընկերներին վճարումների և պարգևատրումների տեսքով: Ընկերությունը տրամադրում է ամենաժամանակակից ուսուցանող ծրագրերը, այդ թվում համաշխարհային մակարդակի առաջատար փորձագետների մասնակցությամբ միջազգային թրեյնինգներ, մշտական հետադարձ կապ, գովազդային և տեղեկատվական աջակցություն: