Մուտք գործելու նվազագույն պայմանները
Բացակայում է արտադրանքի գնման պարտադիր նվազագույն ծավալը, իսկ նախնական ծախսերը մեծ չեն: Herbalife-ի հետ գործընկերություն սկսելու և հաջողության հասնելու համար պարտադիր պայման չէ ապրանքների կամ բիզնեսի գործիքների ձեռքբերումը:
Վերադարձի երաշխիք
Եթե Դուք որևիցե պատճառով հրաժարվել եք գործընկերությունից, ապա 90 օրվա ընթացքում հնարավորություն ունեք ամբողջությամբ հետ վերցնելու Անկախ Գործընկերոջ հավաքածուի համար ծախսված միջոցները:
Եթե Դուք որևիցե պատճառով հրաժարվել եք գործընկերությունից, ապա գոյություն ունի վերջին 12 ամիսների ընթացքում պատվիրված օրիգինալ փաթեթավորմամբ չօգտագործված ապրանքների կամ գովազդային նյութերի համար ծախսված միջոցների վերադարձի 100%-ոց երաշխիք, ինչպես նաև հատուցվում է Ընկերությանը վերադարձվող ապրանքի առաքման արժեքը:
Հնարավոր եկամտի մասին նախապես տեղեկատվություն ստանալու հնարավորություն *
Պարգևատրումների միջին մակարդակի մասին հաշվետվությունում մենք տրամադրում ենք հասկանալի, հստակ և ժամանակին տրվող տեղեկատվություն Անկախ Գործընկերների հնարավոր եկամտի մասին:
Գրավոր հաստատում
Նախքան Անկախ Գործընկերոջ կարգավիճակը ստանալու մասին Դիմում ու Պայմանագիր ընդունելը՝ մենք յուրաքանչյուր նոր Անկախ Գործընկերոջը խնդրում ենք գրավոր ձևով հաստատել իր իրազեկությունն Ոսկե Ստանդարտի յուրաքանչյուր երաշխիքի վերաբերյալ :
Արտադրանքի և բիզնեսի հնարավորությունների վերաբերյալ հստակ կարգադրություններ
Յուրաքանչյուր ապրանքատեսակի առավելություններն ու օգտագործման եղանակը նշված են արտադրանքի պիտակի վրա կամ տեղեկատվական նյութերում, որպեսզի անհրաժեշտ արտադրանքը ճիշտ օգտագործվի և ապահովվի լավագույն արդյունք:
Ապրանքների հաստատված հատկությունները և դրանց մասին տեղեկատվությունը կարելի է գտնել Անկախ Գործընկերոջ հավաքածուի մեջ ներառված Ապրանքատեսակների տեղեկատուի և այլ պաշտոնական գրականության մեջ, ինչպես նաև am.MyHerbalife.com կայքում:
Մենք կատարում ենք իրատեսական կանխատեսումներ բիզնեսի հնարավորությունների և այն մասին, թե որքան ջանք կպահանջվի գործադրել այս կամ այն մակարդակում հաջողված գործունեություն ծավալելու համար:
Herbalife-ը և մեր Անկախ Գործընկերներն էթիկական վարքագծի ամենաբարձր չափանիշների կողմնակից են:
Խնդրում ենք կապ հաստատել Տեղեկատվական աջակցության բաժնի հետ 0 800 01 071 հեռախոսահամարով, եթե տեղեկանաք Herbalife-ի արտադրանքի և դրա հատկությունների վերաբերյալ չհաստատված հայտարարությունների, ինչպես նաև Պարգևատրումների միջին մակարդակի վերաբերյալ հաշվետվությանը չհամապատասխանող հնարավոր եկամուտների մասին ոչ արժանահավատ հայտարարությունների կամ այս կամ այն Անկախ Գործընկերոջ կասկածելի վարքագծի մասին:
Միայն միասին աշխատելու դեպքում կկարողանանք երաշխավորել, որ Herbalife-ը պահպանում է ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ հաճախորդների շահերի պաշտպանության Ոսկե Ստանդարտը: