Շատ հաճախ քաշի նվազեցման ցանկություն ունեցող մարդիկ չգիտեն, թե ում դիմեն խորհուրդ և աջակցություն ստանալու համար: Սննդի խորհրդատուն յուրաքանչյուր օր հանդիպում է Ձեզ հետ Ակումբում, օպտիմալացնում և անհատականացնում է սնվելու ծրագիրը, իրականացնում է բոլոր անհրաժեշտ չափումները, մշտապես աջակցում և մոտիվացնում է Ձեզ:

Խորհրդատուն կծանոթացնի Ձեզ հավասարակշռված սննդի և, առաջին հերթին, հավասարակշռված նախաճաշի սկզբունքներին: Հավասարակշռված նախաճաշն օրգանիզմն ապահովում է բոլոր անհրաժեշտ սննդարար նյութերով, որպեսզի հասնեք լավագույն արդյունքի: Նախաճաշը սննդի ամենակարևոր ընդունումն է, որից կախված է քաշի վերահսկումն ու ողջ օրվա ընթացքում մեր ունեցած ինքնազգացողությունը: Յուրաքանչյուր օր Խորհրդատուն իրականացնում է Ձեր օրգանիզմի պարամետրերի չափումներ և հետևում դրանց փոփոխման դինամիկային, որպեսզի ավելորդ կիլոգրամներ կորցնելու գործընթացը Ձեզ համար լինի հարմարավետ և անվտանգ:
Շատ ավելի հաճելի է հետևել կազմվածքին, երբ շրջապատող մթնոլորտը ջերմ և ընկերական է:
- Հավասարակշռված սննդի սկզբունքներին վերաբերող թեմատիկ հանդիպումներ Ակումբի կամ Աջակցության խմբի շրջանակներում: Հանդիպումների կանոնավոր բնույթը թույլ է տալիս ձևավորել սնվելու նոր սովորույթներ երկարաժամկետ արդյունք ապահովելու համար:**
- Աշխատանք խմբում: Յուրաքանչյուր մասնակցի արդյունքը մոտիվացնում է մյուսներին:
- Հավասարակշռված սննդի համար նախատեսված մթերքն օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ սննդարար նյութերով: Գիտական հիմնավորում ունեցող մասնագիտացված սնունդը խելամիտ լրացում է առօրյա մենյուի համար:
- Սննդի խորհրդատուն միշտ հասանելի է, և նրա գլխավոր նպատակը Ձեր արդյունքն է: Հաշվի առնելով Ձեր օրգանիզմի առանձնահատկությունները՝ նա կմշակի սնվելու անհատական պլան , կմոտիվացնի և կաջակցի Ձեզ:
- Հաճախորդի տուն կատարված այցելությունը թույլ է տալիս կազմել գնման ենթակա մթերքի ցուցակը և հավասարակշռված սնվելու գործընթացին մասնակից դարձնել ամբողջ ընտանիքը:
** Քաշի վերահսկմանն առնչվող ցանկացած հայտարարություն վերաբերում է Herbalife Nutrition-ի քաշի վերահսկման ծրագրին, որը ներառում է նաև հավասարակշռված դիետա, կանոնավոր ֆիզիկական վարժություններ, անհրաժեշտ քանակության հեղուկի ամենօրյա օգտագործում, անհրաժեշտության դեպքում կենսաբանորեն ակտիվ հավելումների օգտագործում և բավարար հանգիստ: Բոլոր արդյունքներն ունեն անհատական բնույթ և կարող են տարբերվել: