Անկախ Գործընկերների համար մուտք

Գաղտնիության քաղաքականություն

Herbalife Europe Limited ընկերության կայքերը. Կարևոր տեղեկատվություն

Գործունեության միջազգային բնույթի հետ կապված Herbalife ընկերությունը ժամանակ առ ժամանակ մշակում և պահում է անձնական տեղեկատվություն Եվրոպական Միության սահմաններից դուրս: Մենք պետք է խնդրենք Ձեզ համաձայնվել այս պայմանի հետ: Եթե չեք ցանկանում Ձեր համաձայնությունը տալ, ցավոք, մենք չենք կարող մշակել այս կայքի միջոցով արված Ձեր հարցումը: Ձեր համաձայնությունը հիմնված կլինի այն բանի վրա, որ մենք կօգտագործենք Ձեր տեղեկատվությունը ՄԻԱՅՆ Ձեր հարցումը մշակելու կամ հետագա կապերի համար (ստորև ներկայացված Գաղտնիության քաղաքականությանը միշտ հետևելու պայմանով)

Գաղտնիության քաղաքականություն

Herbalife-ը պահպանում է կայքերն այցելած ցանկացած ֆիզիկական անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, և Ձեզանից ստացված ցանկացած տեղեկատվություն, նախ կօգտագործվի Ձեր կողմից հայցված որևէ ծառայության տրամադրման համար, ապա Ձեզ մատուցվող ծառայությունների որակի լավացման համար: Այդ նպատակներն իրականացնելու համար մենք պատշաճ կերպով օգտագործում ենք Ձեզանից ստացված տեղեկատվությունը: Herbalife-ի կայքերում Ձեր մասին տեղեկատվություն տրամադրելով՝ Դուք Ձեր անմիջական համաձայնությունն եք տալիս այն վերամշակելու և օգտագործելու սույն Գաղտնիության քաղաքականության պայմանների համաձայն:

Մենք չենք հայտնի Ձեր տեղեկատվությունը Herbalife ընկերությունից, ընկերության փոխկապակցված անձանցից կամ ընկերության հետ կապված ընկերություններից, դիլերներից, գործակալություններից և այդ ընկերություններից ցանկացածի լիցենզառուներից և ցանկացած այլ այնպիսի ընկերություններից դուրս, որոնց հետ Herbalife-ն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պայմանավորվել է ծառայություններ մատուցել՝ Ձեր շահերից ելնելով: Տեղեկատվությունը կմշակվի տվյալների պաշտպանության վերաբերյալ կիրառվող իրավական նորմերին համապատասխան և կարող է ի սկզբանե պահպանվել ու մշակվել Եվրոպական Միության տարածքում և դրա սահմաններից դուրս աշխարհի ցանկացած կետում: Տեղեկատվությունը կօգտագործվի միայն Herbalife-ի ապրանքների ու ծառայությունների և ուղեկցող ապրանքների ու ծառայությունների մարքեթինգի նպատակներով:

Դուք՝ որպես ֆիզիկական անձ, իրավունք ունեք տեղեկատվություն ստանալու, թե ինչպիսի տվյալներ ենք պահում Ձեր մասին, և, եթե անհրաժեշտ է, իրավունք ունեք դրանց մեջ փոփոխություններ կատարելու, Դուք նաև իրավունք ունեք առարկելու Ձեր մասին տեղեկատվության հետագա հավաքման և օգտագործման դեմ: Մենք կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը Ձեր ցանկություններն իրականացնելու համար: Հատուկ հանգամանքներում, սակայն, կիրառվող օրենսդրությունը կարող է մեզ արգելել հեռացնել Ձեր անձնական տեղեկատվությունը: Այն մասին, թե ինչպես կարող եք իրականացնել Ձեր իրավունքները, տեսե՛ք ստորև՝ «Հաճախակի տրվող հարցերի» 11 կետում:

Հաճախակի տրվող հարցեր

  1. Ո՞րն է իմ օգուտը Herbalife ընկերության կողմից իմ մասին տեղեկատվության հավաքման մեջ:
  2. Ի՞նչ տեղեկատվություն կարող է հավաքվել Herbalife-ի կայքերում:
  3. Ինչպե՞ս է Herbalife-ը հավաքում ու պահում այդպիսի տեղեկատվությունը:
  4. Որքա՞ն ժամանակ է Herbalife-ը պահում այդպիսի տեղեկատվությունը:
  5. Որտե՞ղ են պահվելու Ձեր անձնական տվյալները:
  6. Ինչու՞ է Herbalife-ը հավաքում այդպիսի տեղեկատվություն:
  7. Ու՞մ նկատմամբ է կիրառվում այս քաղաքականությունը:
  8. Herbalife-ի պարտավորվածությունը Երեխաների գաղտնիության հետ կապված:
  9. Ի՞նչ են «cookie» տեսակի տվյալների ֆայլերը:
  10. Ի՞նչ է հաճախորդի մասին գործը:
  11. Ինչպե՞ս հասանելիություն ստանալ կամ փոփոխել իմ մասին տեղեկատվությունը:
  12. Ի՞նչ հնարավորություններ կստանամ, եթե ցանկանամ գրանցվել:
  13. Ի՞նչ կկատարվի, եթե չցանկանամ գրանցվել:

Ո՞րն է իմ օգուտը Herbalife ընկերության կողմից իմ մասին տեղեկատվության հավաքման մեջ:

Այդպիսի տեղեկատվության հավաքումը Herbalife-ին կօգնի հասնել հետևյալին.

  1. Դարձնել կայքը Ձեր օգտագործման համար առավել հարմար, քանի որ Դուք ստիպված չեք լինի մեկ անգամից ավել մուտքագրել տեղեկատվությունը:
  2. Օգնում է մեզ ավելի արագ տրամադրել տեղեկատվություն:
  3. Օգնում է ստեղծել Ձեր պահանջմունքներին առավել համապատասխանող բովանդակություն:
  4. Օգնում է Ձեզ արագ գտնել Herbalife-ի կողմից տրամադրվող ծառայությունները կամ տեղեկատվությունը:
  5. Օգտագործել տեղեկատվությունը Կայքի աշխատանքի կատարելագործման համար:
  6. Գնահատել կայքի և դրա օգտագործման հիմնական միտումները:
  7. Տեղեկացնել Ձեզ նոր ապրանքների, հատուկ առաջարկների, թարմացված տեղեկատվության և այլ նոր ծառայությունների մասին, որոնք, Herbalife-ի կարծիքով, կարող են Ձեզ հետաքրքրել: Այն դեպքերում, երբ մենք թույլատվություն կստանանք Ձեզանից, մենք կարող ենք լիազորել ուրիշ ընկերություններին անմիջապես կապ հաստատել Ձեզ հետ:

Ի՞նչ տեղեկատվություն կարող է հավաքվել Herbalife-ի կայքերում:

Herbalife-ը մտադիր է Ձեզ տրամադրել որքան հնարավոր է շատ վերահսկողություն Ձեր անձնական տեղեկատվության նկատմամբ: Որպես կանոն՝ Դուք կարող եք մտնել Herbalife-ի կայք, չտեղեկացնելով Ձեր մասին կամ չհայտնելով որևէ տեղեկատվություն: Սակայն լինում են իրավիճակներ, երբ մեզ անհրաժեշտ է Ձեր մասին տեղեկատվություն, օրինակ՝ Ձեր անունն ու հասցեն: Մենք մտադիր ենք տեղեկացնել Ձեզ՝ նախքան Համացանցում Ձեր մասին տեղեկատվություն հավաքելը:

Անգամ նախքան գրանցումը մենք հավաքելու ենք անանուն տեղեկատվություն այն մասին, թե Դուք ինչպես եք օգտագործել Կայքը: Սա սովորական ստանդարտ գործընթաց է Համացանցում ցանկացած Կայքի համար: Հավաքված տեղեկատվությունը թույլ չի տալիս որոշել տվյալների պատկանելիությունը անձնապես Ձեզ, սակայն կարող է մեր կողմից օգտագործվել մարքեթինգային նպատակների կամ մեր կողմից տրամադրվող ծառայությունների լավացման համար:

Եթե Դուք Համացանցի միջոցով որոշել եք Herbalife-ին տրամադրել անձնական տեղեկատվություն, որը կարող է մեզ պետք գալ, օրինակ՝ Ձեզ հետ նամակագրության կամ Ձեզ բաժանորդագրություն տրամադրելու համար, մենք մտադիր ենք տեղեկացնել Ձեզ, թե ինչպես ենք օգտագործելու այդպիսի տեղեկատվությունը: Եթե Դուք հայտնեք մեզ, որ չեք ցանկանում՝ այդպիսի տեղեկատվությունն օգտագործվի որպես Ձեզ հետ հետագա կապի հիմք, մենք կհետևենք Ձեր ցանկություններին:

Ինչպե՞ս է Herbalife-ը հավաքում և պահում այդպիսի տեղեկատվությունը:

Ձեր մասին տեղեկատվությունը կարող է տարբեր եղանակներով հավաքվել Կայքում, Ձեզ անմիջական հարցադրման (ինչպես գրանցման ձևաթղում) կամ Կայքը Ձեր կողմից այցելելու վերաբերյալ տեղեկատվության ավտոմատ ամրագրման միջոցով: Օրինակ՝ մենք կարող ենք տեղեկատվություն հավաքել Կայքում Ձեր տեղեշարժերի մասին կամ գրանցումներ կատարել Ձեր կողմից ընտրված լրացուցիչ ծառայությունների վերաբերյալ:

Տեղեկատվությունը պահվում է անվտանգ պայմաններում՝ պաշտպանված ինչպես ֆիզիկական, այնպես էլ տեխնիկական միջոցներով: Տեղեկատվությունը փակ է լայն հասանելիության համար:

Որքա՞ն ժամանակ է Herbalife-ը պահելու այդպիսի տեղեկատվությունը:

Herbalife-ն այդպիսի տեղեկատվությունը պահելու է հուսալի և պաշտպանված պայմաններում այնքան ժամանակ, որքան կպահանջվի մեզանից, որպեսզի գնահատենք, թե ինչով կարող ենք օգտակար լինել Ձեզ և ինչպես հետևենք Ձեր ցանկություններին: Բացի այդ, օրենսդրությունը կարող է մեզ պարտավորեցնել պահել այդպիսի տեղեկատվությունը որոշակի ժամանակահատվածի ընթացքում: Որպեսզի հասկանաք՝ ինչպես կարող եք փոփոխել, ճշտել Ձեր մասին տեղեկատվությունը, խնդրում ենք տեսեք համապատասխան հարցն այս բաժնում:

Որտե՞ղ են պահվելու Ձեր անձնական տվյալները:

Herbalife-ն իր գործունեությունն իրականացում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Մեր հաճախորդներին համաձայնեցված ծառայություններ տրամադրելու նպատակով, որտեղ էլ որ նրանք գտնվեն, մեր Համացանցային կայքերը մենք կառավարում ենք մեկ կենտրոնական գրասենյակից: Ներկա պահին այն գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Herbalife ընկերությունը հայտարարել է «անվտանգ նավահանգստի սկզբունքներին» հետևելու մասին՝ համաձայն մասնավոր կյանքի անձեռնամխելիության համար ԵՄ-ի/Շվեյցարիայի և ԱՄՆ-ի միջև կնքված պայմանագրի, և սույնով երաշխավորում է տեղեկատվության պաշտպանության այնպիսի համապատասխան մակարդակի պահպանումը, որպիսին ԵՄ-ում/Շվեյցարիայում է:

Կախված Ձեր կողմից հայցվող ծառայություններից կամ տվյալների պահպանման ու մշակման գործընթացներից՝ Ձեր անձնական տեղեկատվությունը կարող է տեղակայվել Եվրոպական Միությունից դուրս գտնվող այլ երկրներում: Քանի որ գոյություն չունի տվյալների պաշտպանության մասին օրենքների մեկ ընդհանուր համաշխարհային ժողովածու, Եվրոպական իրավունքը պահանջում է Ձեր համաձայնությունը այդպիսի տեղակայմանը: Եթե Դուք գտնվում եք ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի սահմաններից դուրս, սույնով Դուք անմիջականորեն Ձեր համաձայնությունն եք տալիս, որ Ձեր տվյալները կարող են փոխանցվել Herbalife-ի սպասարկիչներ (web server) աշխարհի ցանկացած կետում՝ Կայքերում Herbalife-ի ծառայություններից Ձեր կողմից օգտվելու կապակցությամբ:

Ինչու՞ է Herbalife-ը հավաքում այդպիսի տեղեկատվությունը:

Մեզ անհրաժեշտ է այդպիսի տեղեկատվությունը Ձեզ տրամադրվող ծառայությունների կատարելագործման համար, ցանկանում ենք այնպես անել, որ մեր ապրանքներն ու ծառայությունները հեշտությամբ հնարավոր լինի համապատասխանեցնել Ձեր որոշակի պահանջմունքներին:

Ու՞մ նկատմամբ է կիրառվում այս քաղաքականությունը:

Սույն քաղաքականությունը կիրառվում է այն կայքերի նկատմամբ, որոնք նախատեսված են թե՛ անհատ օգտագործողների, և թե՛ իրավաբանական անձանց կողմից օգտագործման համար:

Herbalife-ի պարտավորվածությունը Երեխաների գաղտնիության հետ կապված:

Երեխաների գաղտնիության պաշտպանությունը շատ կարևոր է: Այդ պատճառով մենք երբեք չենք հավաքում ու չենք մշակում մեր կայքում այն անձանց վերաբերյալ տեղեկատվություն, որոնց մասին գիտենք ենք, որ 13 տարեկանից փոքր են:

«Cookie» ֆայլերի նկատմամբ կիրառվող քաղաքականություն

Ի՞նչ են «cookie» ֆայլերը:

Cookie-ն տեքստային տեղեկատվության ոչ մեծ բաժին է, որը կայքը փոխանցում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակ՝ բրաուզերի cookie ֆայլ, այնպես որ կայքը կարող է հիշել ձեր մասին տեղեկատվությունը: Cookie-ներն օգնում են կազմակերպել կայքի բովանդակությունը՝ Ձեր նախապատվություններին ավելի արագ արձագանքելու համար. խոշոր կայքերից շատերն օգտագործում են cookie-ներ: Cookie-ներն ինքնուրույն չեն կարող օգտագործվել Ձեր անձը հաստատելու համար:

Cookie ֆայլը սովորաբար պարունակում է այն դոմենի անունը, որտեղից առաջացել է cookie ֆայլը, cookie-ի «կյանքի տևողությունը», նշանակությունը, սովորաբար պատահաբար գեներացվող համարը:

Մեր կայքում օգտագործվում է cookie ֆայլի երկու տեսակ.

Ցուցահերթային cookie-ներ, որոնք ժամանակավոր ֆայլեր են, գոյություն ունեն Ձեր բրաուզերի cookie ֆայլում մինչև այն պահը, երբ Դուք կլքեք կայքը:

Մշտական cookie-ները մնում են Ձեր բրաուզերի cookie ֆայլում ավելի երկար (չնայած այդ ժամանակահատվածի տևողությունը կախված է կոնկրետ ֆայլի կյանքի տևողությունից):

Ինչպե՞ս են cookie ֆայլերն են օգտագործվում այս կայքում և ի՞նչ տեղեկատվություն է հավաքվում:

Ցուցահերթային cookie-ներն օգտագործվում են, որպեսզի.

Մշտական cookie-ներն օգտագործվում են, որպեսզի.

Կողմնակի cookie-ներ

Երրորդ կողմերը փոխանցում են cookie ֆայլերն այս կայքի միջոցով: Դա արվում է, որպեսզի:

Վեբ Փարոսներ

Մեր վեբ էջերեից որոշները կարող են պարունակել էլեկտրոնային պատկերներ, որոնք կոչվում են վեբ փարոսներ («web beacons», երբեմն անվանվում են «clear gifs»), որոնք հնարավորություն են տալիս մեզ հաշվելու այդ էջերն այցելած օգտվողների քանակը: Վեբ փարոսները հավաքում են միայն սահմանափակ տեղեկատվություն, որը պարունակում է cookie-ի համարը, էջի դիտման ժամն ու ամսաթիվը, այն էջի նկարագրությունը, որի վրա տեղակայված է վեբ փարոսը: Մենք նաև կարող ենք ունենալ վեբ փարոսներ՝ տեղադրված կողմնակի գովազդատուների կողմից: Այդպիսի փարոսները չեն կրում որևիցե անձնական նույնականացման տվյալներ և օգտագործվում են միայն հետևելու համար, թե որքանով է արդյունավետ որոշակի գովազդային արշավը:

Cookies-ների անջատումն ու միացումը

Դուք հնարավորություն ունեք ընդունելու կամ մերժելու cookie ֆայլերը Ձեր բրաուզերի կարգավորումները փոփոխելու միջոցով: Սակայն եթե cookie-ներն ակտիվացված չեն, Դուք չեք կարողանա օգտվել մեր կայքի բոլոր ինտերակտիվ հնարավորություններից: Եթե ցանկանում եք նախազգուշացում ստանալ նախքան Ձեր կոշտ սկավառակում cookie ֆայլի ընդունումը, հետևե՛ք ստորև բերված հրահանգներին:

Netscape Navigator 3.0-ի օգտվողների համար.

Explorer 3.0-ի օգտագործման դեպքում.

Հենց որ Դուք ջնջեք այդ ֆայլերը, Ձեզ մոտ այլևս cookie ֆայլեր չեն մնա, և Դուք հարցում կստանաք ամեն անգամ, երբ կայքը կփորձի cookie ուղարկել Ձեր համակարգ: Այդ ժամանակ Դուք կարող եք ընտրել «Ընդունել» կամ «Մերժել» cookie-ները:

Netscape 4.0+-ի օգտվողների համար.

Հենց որ Դուք ջնջեք այդ ֆայլերը, Ձեզ մոտ այլևս cookie ֆայլեր չեն մնա, և Դուք հարցում կստանաք ամեն անգամ, երբ կայքը կփորձի cookie ուղարկել Ձեր համակարգ: Այդ ժամանակ Դուք կարող եք ընտրել «Ընդունել» կամ «Մերժել» cookie-ները:

Internet Explorer 4.0 օգտագործելիս.

Հենց որ Դուք ջնջեք այդ ֆայլերը, Ձեզ մոտ այլևս cookie ֆայլեր չեն մնա, և Դուք հարցում կստանաք ամեն անգամ, երբ կայքը կփորձի cookie ուղարկել Ձեր համակարգ: Այդ ժամանակ Դուք կարող եք ընտրել «Ընդունել» կամ «Մերժել» cookie-ները:

Internet Explorer 5.0+-ն օգտագործելիս.

Հենց որ Դուք ջնջեք այդ ֆայլերը, Ձեզ մոտ այլևս cookie ֆայլեր չեն մնա, և Դուք հարցում կստանաք ամեն անգամ, երբ կայքը կփորձի cookie ուղարկել Ձեր համակարգ: Այդ ժամանակ Դուք կարող եք ընտրել «Ընդունել» կամ «Մերժել» cookie-ները:

Netscape 6.0+-ն օգտագործողների համար

Ձեր ընտրության համապատասխան Դուք հարցում կստանաք ամեն անգամ, երբ կայքը կփորձի նոր cookie-ներ ուղարկել, կամ էլ ոչ մի cookie չի տեղադրվի կամ ընդունվի:

Internet Explorer 6.0+-ն օգտագործելիս.

Հենց որ Դուք ջնջեք այդ ֆայլերը, Ձեզ մոտ այլևս cookie ֆայլեր չեն մնա, և Դուք հարցում կստանաք ամեն անգամ, երբ կայքը կփորձի cookie ուղարկել Ձեր համակարգ: Այդ ժամանակ Դուք կարող եք ընտրել «Ընդունել» կամ «Մերժել» cookie-ները:

Netscape 7.0+-ի օգտվողների համար.

Ձեր ընտրության համապատասխան Դուք հարցում կստանաք ամեն անգամ, երբ կայքը կփորձի նոր cookie-ներ ուղարկել, կամ էլ ոչ մի cookie չի տեղադրվի կամ ընդունվի:

Cookie-ների ջնջելը

Դուք առանց դժվարության կարող եք ջնջել ցանկացած cookie, որը տեղակայվել է Ձեր բրաուզերի cookie պանակում: Օրինակ, եթե Դուք օգտագործում եք Microsoft Windows Explorer.

Բացե՛ք «Windows Explorer»-ը: 
Սեղմե՛ք «Որոնում» կոճակը գլխավոր մենյուում: 
«Ֆայլեր և Պանակներ» որոնման տողում մուտքագրե՛ք «cookie»: 
Ընտրել «Իմ համակարգիչը» «Փնտրել» պատուհանում: 
Սեղմել «Սկսել որոնումը»: 
Հայտնաբերված պանակների վրա ստեղի կրկնակի սեղմում: 
«Ընտրել» ցանկացած cookie ֆայլ: 
Ստեղնաշարի վրա սեղմե՛ք «Ջնջել» կոճակը:

Եթե Դուք օգտագործում եք Microsoft Windows Explorer, ապա պետք է մուտքագրե՛ք «cookies» «Օգնություն» բաժնում, որպեսզի տեղեկություն ստանաք՝ որտեղ փնտրել cookie Ձեր պանակը:

Ինչպե՞ս կարող եմ փոփոխել իմ մասին տեղեկատվությունը:

Ինչպե՞ս կարող եմ փոփոխել իմ մասին տեղեկատվությունը: Herbalife-ի որոշ կայքեր հնարավորություն են տալիս ստուգելու և ուղղելու գրանցման էջերում Ձեր կողմից տրամադրված Անձնական տվյալները: Ուրիշ կայքերում Ձեզ ուղղակի իրավունք է տրվում չեղարկելու ձեր անդամակցությունը: Այլ դեպքերում, եթե կարիք ունենաք հասանելիություն ստանալու կամ փոփոխելու Անձնական տվյալները, որոնք Դուք ավելի վաղ տրամադրել եք Herbalife կայքում, խնդրում ենք կապ հաստատեք Անկախ Գործընկերների տեղեկատվական աջակցության Ձեր տեղական բաժնի հետ կամ մտե՛ք www.ru.myherbalife.com կայք և Ձեր տեղեկատվության մեջ առցանց փոփոխություն կատարե՛ք կամ կապ հաստատե՛ք մեզ հետ ստորև նշված հասցեով: Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ երբեմն որոշակի ժամանակ է պահանջվում, որպեսզի այդպիսի փոփոխություններն արտացոլվեն Herbalife-ի ողջ համակարգում, այդ պատճառով փոփոխությունները միանգամից հնարավոր չի լինի տեսնել:

Ի՞նչ գիտենք Համացանցի և Կայքի անվտանգության մասին:

Համացանցն անվտանգ համակարգ չէ, և Դուք միշտ պետք է զգույշ լինեք՝ կայքերում տեղեկատվություն հայտնելիս: Herbalife-ի Կայքերում հավաքված Անձնական տվյալները պահվում են լայն հանրությանն անհասանելի անվտանգ պայմաններում: Որոշ դեպքերում Անձնական տվյալները գաղտնագրվում են նախքան Ձեր կողմից գործարք կատարելը՝ օգտագործելով անվտանգության պատշաճ տեխնոլոգիաները:

Ի՞նչ կկատարվի, եթե որոշեմ չգրանցվել:

Եթե որոշեք չգրանցվել կամ չտրամադրել անձնական տվյալներ, շատ դեպքերում Herbalife-ի կայքերի մեծ մասից Դուք կարող եք օգտվել: Սակայն հասանելիություն չեք կարող ստանալ կայքի այն հատվածներին, որտեղ գրանցում է պահանջվում: Անգամ, եթե Դուք չգրանցվեք, ժամանակ առ ժամանակ մենք հավաքելու ենք անանուն տեղեկատվություն, թե ինչպես եք Դուք օգտագործել կայքը: Այդ տեղեկատվությունը չի հաստատելու Ձեր անձը, սակայն օգտակար կլինի մարքեթինգային նպատակների համար կամ մեր կողմից տրամադրվող ծառայությունների կատարելագործման համար:

Վերջին խմբագրություն առ 11 մայիսի 2012 թ.