Որակի վերահսկում

Herbalife-ի բոլոր արտադրատեսակներն արտադրվում են որակի սահմանված ստանդարտներին համապատասխան:

Herbalife-ի արտադրատեսակների արտադրությունը համապատասխանում է Արտադրության միջազգային պրակտիկաների պահանջներին, այդ թվում՝ GMP (Good Manufacturing Practice), որոնք իրենցից ներկայացնում են դեղամիջոցների, կենսաբանորեն ակտիվ հավելումների, բժշկական միջոցների, սննդամթերքի արտադրությանը վերաբերող նորմերի և կանոնների միջազգային համակարգ, ինչպես նաև համապատախանում են «Ռիսկերի վերլուծություն վերահսկիչ կրիտիկական կետերում»/ՌՎՎԿԿ (HAССP)/ Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգի պահանջներին:

ՌՎՎԿԿ համակարգը փաստաթղթերի, արտադրական գործընթացների և ռեսուրսների կազմակերպչական կառուցվածքի ամբողջություն է, որոնք անհրաժեշտ են այն հայեցակարգի իրացման համար, որն ենթադրում է սննդամթերքի անվտանգության վրա էականորեն ազդող գործոնների համակարգված նույնականացում, գնահատում և կառավարում: ԵՄ-ում, ԱՄՆ-ում,Կանադայում, Ավստրալիայում և այլ զարգացած երկրներում ՌՎՎԿԿ համակարգը պարտադիր է սննդի և դրան հավասարեցված բոլոր ձեռնարկությունների համար: 2013թ. հուլիսից ՌՎՎԿԿ համակարգը պարտադիր դարձավ նաև Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի սննդարդյունաբերության համար: Herbalife-ի Որակի ապահովման բաժինն ապահովում է արտադրանքի համապատասխանությունը որակի բարձր ստանդարտներին և անվտանգության պահանջներին՝ համաձայն Արտադրության կազմակերպման և որակի վերահսկման միջազգային կանոններին:

Herbalife ընկերության գործունեությունը լիովին համապատասխանում է այն երկրների օրենսդրության պահանջներին, որտեղ տարածվում է մեր արտադրանքը: Լիցենզավորման բաժինն իրականացնում է անհրաժեշտ կարգավորող պահանջներին արտադրանքի համապատասխանության վերահսկողությունը, ինչպես նաև պետական գրանցման, հայտարարագրման և հավաստագրման ձևում հաստատում է արտադրանքի համապատասխանությունը (օրինակներին ծանոթանալու համար խնդրում ենք հետևել հղմանը):

Պետական գրանցման շրջանակներում Լիցենզավորման բաժինը համագործակցում է պետական կառավարման գործադիր մարմինների հետ, այդ թվում՝ Սպառողների իրավունքների պաշտպանության պետական ծառայության (Ռուսաստանի սպառողական վերահսկողության՝ «Ռոսպոտրեբնադզոր»), փորձագիտական ընկերությունների՝ «Սննդի և կենսատեխնոլոգիաների ԴՀԿ» ԳԴՊԲՀ (ՌԲԳԱ Սննդի ԳՀԻ) և «Ռուսաստանի սպառողական վերահսկողության հիգիենայի և համաճարակաբանության դաշնային կենտրոն» ԱԴՊԲՀ հետ , ինչպես նաև ակրեդիտավորված հետազոտական լաբորատորիաների հետ :

Այսօր ընկերությունը բազմաթիվ արդյունաբերական, առևտրային և հասարակական կազմակերպությունների ակտիվ անդամ է, Դիետիկ սնունդ/սննդամթերք արտադրողների ասոցիացիաների միջազգային դաշինքի (IADSA) հիմնադիր, Ուղղակի վաճառքների համաշխարհային ասոցիացիայի անդամ: 1998թ. Herbalife-ը Ռուսաստանի Ուղղակի Վաճառքների Ասոցիացիայի ավագ անդամն է, СРО (Կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումներ արտադրողների միություն) ակտիվ անդամ, ԵԲԱ (Եվրոպական բիզնեսի ասոցիացիա) անդամ, իսկ 2010թ-ից՝ Դիետոլոգների և սննդաբանների ազգային ասոցիացիայի անդամ (ԴՍԱԱ, Ռուսաստան):