Սնվե՛ք հավասարակշռված
մեզ հետ միասին
Սննդի խորհրդատուն կկազմի անհատական ծրագիր՝ Ձեր սննդակարգի մեջ Herbalife-ի արտադրատեսակները ներառելու նպատակով
Կապվեք Խորհրդատուի հետ
Առողջ ապրելակերպի և Herbalife-ի արտադրատեսակների օգնությամբ հավասարակշռված սնվելու շնորհիվ Դուք կկարողանաք նվազեցնել և պահպանել քաշը
Դուք միշտ կապի մեջ կլինեք Սննդի Խորհրդատուի հետ, ով կօգնի Ձեզ հասնել դրված նպատակներին:
Մեր արտադրատեսակների հիմքում ընկած են առաջադեմ գիտական մշակումներ և կլինիկական հետազոտություններ .
Հավասարակշռված նախաճաշը լավ և էներգիայով լի օրվա սկիզբն է

Հալվե բուսական ըմպելիք

Բնական Հալվե մարսողական համակարգի խթանման համար

Ֆորմուլա 1 պրոտեինային կոկտեյլ

Հավասարակշռված սնունդ բաժակում
Օգտակար հատկություններ

Բուսական ըմպելիք

6 ֆիտոբաղադրիչների օգտակարություն օրվա ընթացքում տոնուսը պահպանելու համար
Օգտակար հատկություններ

Վարսակախնձորային ըմպելիք

Մարսողական համակարգի ամենօրյա աջակցություն
Օգտակար հատկություններ
Herbalife-ի հավասարակշռված նախաճաշը պատրաստի լուծում է օրվա ճիշտ սկիզբ ունենալու համար: Այն օրգանիզմն ապահովում է էներգիայի և սննդարար նյութերի անհրաժեշտ քանակությամբ:
Այդ արտադրատեսակները նվազագույն քանակությամբ կալորիաներ պարունակելու հետ մեկտեղ հնարավորություն կտան Ձեզ ստանալ սպիտակուցի, վիտամինների և էներգիայի անհրաժեշտ քանակություն՝ ապահովելով օրվա բարեհաջող սկիզբ
Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կապվեք Ձեր քաղաքի Սննդի խորհրդատուի հետ
Լրացրեք հայտը
Մեր հաճախորդների արդյունքները
Գալիյա Ռոգովա, 27 տարեկան

Ես մշտապես վարել եմ ակտիվ ապրելակերպ, զբաղվել եմ պարով, թեթև աթլետիկայով, դահուկային սպորտով: Իմ շրջապատում ինձ համարում էին ամենասլացիկ կազմվածք ունեցողը և ամենաեռանդունը: Սակայն ինձ անհանգստացնում էր իմ ինքնազգացողությունը և ցածր տոնուսը, ինչը թույլ չէր տալիս իրականացնել այն, ինչ ցանկանում էի: Առավոտյան մեծ դժվարությամբ էի արթնանում, ճաշի ժամին քնելու ցանկություն էր առաջանում, իսկ երեկոյան ամբողջությամբ ուժասպառ էի լինում: Տարեցտարի սկսեցի կորցնել սլացիկ կազմվածքս և գիրանալ: 2014թ. ծանոթացա ԱԱ ակումբի հետ:

Հավասարակշռված սննդակարգի սկզբունքները և իրենց նպատակներին հասած մարդկանց արդյունքները ոգեշնչեցին ինձ միանալու Աջակցության խմբին: Սկսեցի կանոնավոր այցելել Ակումբ, փոփոխեցի սնվելու սովորույթներս, ծանոթացա տվյալ ոլորտի փորձագետների հետ և ավելին իմացա սեփական օրգանիզմի մասին: Դա ինձ համար մոտիվացիա դարձավ կյանքում դրական փոփոխություններ կատարելու համար: Այժմ զգում եմ թեթևություն, ուժերի և էներգիայի մեծ լիցք: Առավոտյան հեշտությամբ եմ արթնանում և օրս սկսում եմ Հավասարակշռված նախաճաշից: Մարմնիս կառուցվածքը բարելավվել է. ես ազատվել եմ ավելորդ կիլոգրամներից և ձեռք բերել մկանային զանգված: 27 տարեկանում ավելի գեղեցիկ տեսք ունեմ, քան 22-ում: Եվ այս ամենի համար ես պարտական եմ ճիշտ սննդին, ԱԱ ակումբին և Herbalife-ի իմ Անհատական խորհրդատուին:

Այն վայրը, որտեղից սկսվում են հաղթանակները
Առողջ ապրելակերպի ակումբն այն վայրն է, որտեղ ծնվում են ձեր հաղթանակները: Բացելով Ակումբի դռները՝ Դուք նորովի եք սկսում Ձեր օրը:
Այստեղ սովորում եք, թե ինչպես կարելի է փոխել սնվելու սովորույթները և սկսել սնվել հավասարակշռված, ինչպես հասնել արդյունքի և ինչպես ճիշտ ձևով հոգ տանել սեփական օրգանիզմի մասին:
Այս և շատ այլ թեմաների մասին Ձեզ կպատմի Սննդի Անձնական խորհրդատուն: Նա մշտապես կաջակցի և կքաջալերի Ձեզ դեպի նպատակ տանող ճանապարհին
Գտեք Ձեր քաղաքի Առողջ ապրելակերպի ակումբը
Ինչպե՞ս սնվել հավասարակշռված կյանքի նման խելահեղ ՌԻԹՄԻ դեպքում
Ի՞նչը կօգնի օրը 24 ժամ առողջ ապրելակերպ վարել
Դիտեք տեսանյութը և իմացեք սննդին առնչվող ավելի շատ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել աշխատունակությունը և լավ ինքնազգացողությունը
Սնվեք համեղ և հավասարակշռված
7 գրԲջջանյութ
6 գրՃարպ
48 գրԱծխաջուր
24 գրՍպիտակուց

Շոկոլադով և բանանով շեյք

366կկալ

Ингредиенты

  • 2 չափագդալ Ֆորմուլա 1 պրոտեինային Երեկոյան կոկտեյլ
  • 1 չափագդալ Ֆորմուլա 1 Շոկոլադ
  • 250 մլ կաթ
  • 100 գ բանան

Պատրաստման եղանակ.

Խառնեք բոլոր բաղադրիչները բլենդերում և հարեք մինչև ստացվի համասեռ զանգված:
4 գրԲջջանյութ
1,5 գրՃարպ
23 գրԱծխաջուր
11 գրՍպիտակուց

Ծիրանի և տանձի սնէք-շեյք՝ դարչինով

150կկալ

Ингредиенты

  • 3 չափագդալ Ֆորմուլա 1 պրոտեինային Երեկոյան կոկտեյլ
  • 180 մլ ջուր
  • 1/2 ոչ մեծ թարմ տանձ
  • 3 հատ կես ծիրանաչիր կամ 1/2 թարմ ծիրան
  • 1 պտղունց դարչին

Պատրաստման եղանակ.

Խառնեք բոլոր բաղադրիչները բլենդերում և հարեք մինչև ստացվի համասեռ զանգված:
Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կապվեք Ձեր քաղաքի Սննդի խորհրդատուի հետ