Herbalife Global առցանց գաղտնիության քաղաքականություն

Վերջին խմբագրությունը՝ 2020 թվականի հունիսի 30-ին

Սույն Herbalife Գաղտնիության քաղաքականությունը («Քաղաքականություն») վերաբերում է Herbalife International of America, Inc.-ին և ամբողջ աշխարհում դրա մասնաճյուղ և դուստր ձեռնարկություններին, որոնք հղվում և ապավինում են սույն Քաղաքականությանը։ Դա վերաբերում է բոլոր տեղեկություններին, որոնք հավաքում է Herbalife-ն այն առցանց հատկությունների և բջջային հավելվածների («Կայքեր») միջոցով, որտեղ տեղադրված է սույն Գաղտնիության քաղաքականությունը։ Herbalife-ի որոշ կայքեր նաև հղվում են տարածաշրջանի գաղտնիության առցանց դրույթների վրա, որոնք կարող են տեղական պահանջների համաձայն լրացուցիչ տեղեկություններ և հրաժարագրեր պարունակել։ Դա վերաբերում է նաև այն տեղեկություններին, որոնք Herbalife-ը հավաքում է անցանց եղանակներով։ Եթե այլ բան նշված չէ, սույն Քաղաքականությունը չի վերաբերում Herbalife-ի անկախ տարածողների («Տարածող» կամ «Herbalife տարածող») կողմից անմիջապես Ձեզանից կամ Herbalife-ի հետ կապ չունեցող աղբյուրներից ստացված տեղեկությունների հավաքմանը կամ օգտագործմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ այն կիսվում և տրամադրվում է Herbalife-ին։

Սույն Գաղտնիության քաղաքականության նպատակն է՝ տեղեկացնել Ձեզ այն մասին, թե ինչ տեսակի տեղեկություններ մենք կարող ենք հավաքել, ինչպես են օգտագործվում նման տեղեկությունները, ում կարող են դրանք տրամադրվել, ինչպես նաև նման տեղեկությունների հավաքման, օգտագործման և հրապարակման վերաբերյալ Ձեր ընտրությունների մասին, այս տեղեկությունները դիտելու և փոփոխելու Ձեր հնարավորությունների և տեղեկությունները պաշտպանելու նպատակով մեր կողմից կիրառվող անվտանգության ընթացակարգերի մասին։

1. Ի՞նչ տեղեկություններ է հավաքում Herbalife-ը։

Herbalife-ը սահմանում է անձնական տվյալների հավաքումը (ուղղակիորեն կամ մեր անունից գործող երրորդ կողմերի միջոցով) այն տեղեկություններով, որոնք կարևոր են հավաքման նպատակների համար, և մենք անձնական տեղեկությունները հավաքում ենք բացառապես օրինական և արդար եղանակներվ՝ համաձայն անձնական տվյալների հավաքումը կարգավորող օրենքների։

Անմիջապես Ձեր կողմից տրամադրվող տեղեկությունները

Տարբեր դեպքերում, Դուք կարող եք անմիջապես Herbalife-ին տեղեկություններ տրամադրել, օրինակ՝ Ձեր անուն-ազգանունը, փոստային հասցեն, հեռախոսահամարը, էլ. հասցեն, վարկային քարտի տվյալները, բանկային տեղեկությունները և կենսագրական տեղեկությունները (ներառյալ, առանց սահմանափակումների՝ Ձեր ծննդյան ամսաթիվը և ամուսնական կարգավիճակը)։ Օրինակ՝ Դուք կարող եք մեզ տեղեկություններ տրամադրել Կայքերն օգտագործելու կամ Herbalife Տարածող կամ Herbalife-ի Արտոնյալ անդամ («Արտոնյալ անդամ») դառնալու դեպքում։ Որոշ դեպքերում, եթե Դուք չեք տրամադրում անհրաժեշտ տեղեկությունները, մենք ի վիճակի չենք ապահովել Ձեր կողմից պահանջված ծառայությունները։

Եթե Դուք տրամադրում եք մեզ այլ անհատի վերաբերող տեղեկություններ, Դուք պետք է ունենաք այդ անձի համապատասխան թույլտվությունը։

Ձեր սարքի և Ձեր կողմից կայքերի օգտագործման մասին տեղեկություններ

Մենք կարող ենք ավտոմատ կերպով հավաքել որոշակի տեղեկություններ, օրինակ Ինտերնետային արձանագրության (IP) հասցեները, դիտարկիչի տեսակը, Ինտերնետ ծառայությունների մատակարարի (ISP) անունը, հղումների/ելքի էջերը, օպերացիոն համակարգը, ամսաթվի/ժամի դրոշմները, Կայքում կատարված Ձեր գործողությունները (ներառյալ Ձեր կողմից դիտվող Կայքի բովանդակությունը, մկնիկի շարժումներն ու սեղմումները, սահանցումները և Ձեր կողմից դիտվող տեղեկությունները), և/կամ սեղմումների միջոցով հաղորդվող տվյալները։ Դրանք օգտագործվում են միտումները վերլուծման, Կայքերի ադմինիստրավորման, Կայքերի գործառության և բովանդակության բարելավման և մեր Պայմանների կատարման վերասկման համար։ Մենք օգտագործում ենք ստանդարտ ինտերնետային տեխնոլոգիաներ, ինչպիսիք են քուքիները, վեբ փարոսները, աշխատաշրջանների կրկնման/էկրանի նկարները և նման այլ տեխնոլոգիաներ, որոնք հավաքագրում են այս տեղեկությունները, ինչպես որ այն նկարագրված է քուքիների բաժնում։

Մենք կարող ենք նաև հավաքել ճշգրիտ տեղեկություններ Ձեր գտնվելու վայրի մասին, օրինակ՝ Ձեր բջջային սարքի GPS կոորդինատները, բջջային աշտարակների և/կամ Wi-Fi ազդանշանները։ Herbalife-ը կարող է օգտագործել այս տեղեկությունները՝ Կայքերի, ակումբների կամ Herbalife-ի այլ ապրանքների և ծառայությունների օգտագործումն անհատականացնելու համար։ Եթե Դուք չեք ցանկանում, որ Herbalife-ը հավաքի և օգտագործի Ձեր գեոլոկացիոն տվյալները, Դուք կարող եք սարքում անջատել տեղորոշման գործառույթները։ Անջատելու եղանակները կարող եք դիտել Ձեր սարքն արտադրողի կարգավորումներում։

Երրորդ կողմ աղբյուրներից ստացված տեղեկություններ

Մենք կարող ենք ստանալ Ձեր մասին լրացուցիչ տեղեկություններ Ձեր մասին հանրային և առևտրային աղբյուրներից, ինչպես նաև երրորդ կողմերից։ Ներկայացուցիչները նույնպես կարող են կիսել Ձեր մասին տեղեկությունները Herbalife-ի հետ։ Եթե Դուք բացեք երրորդ կողմ ծառայությունները, օրինակ՝ Facebook-ը, Google-ը կամ Twitter-ը Կայքերի միջոցով՝ Կայքեր մուտք գործելու կամ այլոց հետ Կայքերում Ձեր գործողությունների մասին կիսվելու համար, մենք կարողենք հավաքել տեղեկություններ այդ երրորդ կողմ ծառայություններից։ Մենք կարող ենք համադրել Ձեր մասին առցանց և անցանց եղանակներով հավաքած և ստացված բոլոր տեղեկությունները և օգտագործել և հրապարակել դրանք՝ սույն Գաղտնիության քաղաքականության մեջ սահմանված եղանակներով։

Մենք կարող ենք նաև մեր Ներկայացուցիչներից ստանալ անձնական տվյալների հետևյալ տեսակները՝ կախված նրանից, թե ինչ տեղեկություններ եք Դուք տրամադրել նրանց. անունը, կոնտակտային տվյալները, վճարային տվյալները և առողջական վիճակի մասին տեղեկությունները (ներառյալ, առանց սահմանափակումների՝ հասակը, քաշը և մարմնի զանգվածի ինդեքսը (BMI))։

2. Ինչպե՞ս է Herbalife-ն օգտագործում իմ մասին տեղեկությունները։

Մենք օգտագործում ենք Ձեր մասին հավաքած տեղեկությունները մի շարք նպատակներով, ներառյալ՝ Ձեզ անհրաժեշտ ապրանքներ, ծառայություններ և աջակցում տրամադրելը, Ձեր գործարքները մշակելն ու Ձեր պատվերներն առաքելը, Ձեր հաշվի կամ գործարքների, մեր քաղաքականությունների փոփոխման և վարչական այլ խնդիրների վերաբերյալ Ձեզ հետ հաղորդակցվելը, Ձեր հարցերին և մեկնաբանություններին պատասխանելը, Ձեր հետաքրքրություններն ավելի լավ ճանաչելը՝ Ձեզ գովազդային նյութեր, համապատասխան բովանդակություն, հարցումներ, հետազոտություններ և այլ նյութեր տրամադրելու համար, մեր ապրանքները, ծառայություններն ու գործառությունները կատարելագործելը, ինչպես նաև մեր ընկերության քաղաքականությունների և կանոնների ու օրենքի հետ համապատասխանությունն ապահովելը կամ, մեր կարծիքով անհրաժեշտ դեպքերում՝ մեր և այլոց օրինական իրավունքների, գաղտնիության, անվտանգության կամ սեփականության պահպանումը։ Մենք նաև օգտագործում ենք այս տեղեկությունները Herbalife-ի ներկայացուցիչների կողմից վաճառքը վավերացնելու, Herbalife-ի մատակարարներին մեր համակարգերի միջոցով հաճախորդներ որոնելու և նրանց հետ հաղորդակցվելու, ինչպես նաև Herbalife-ի համապատասխանության նպատակներով։ Herbalife-ը կամ նրա կողմից լիազորված երրորդ կողմերը կարող են ուղղակիորեն կապվել Ձեզ հետ այդ նպատակներով՝ օգտագործելով ստորև նկարագրված հաղորդակցման միջոցները։

Herbalife-ը կարող է նաև օգտագործել այս տեղեկությունները՝ Արտոնյալ անդամակցությունների և Ներկայացությունների գործառությանն աջակցելու և Herbalife-ի Վաճառքի և մարքեթինգային պլանի պատշաճ իրականացման համար։ Օրինակ՝ Արտոնյալ անդամների մասին տեղեկությունները կարող են օգտագործվել՝ Ձեր ապրանքների զեղչն ապահովելու, հաշվարկելու և հետագծելու, ինչպես նաև հատուկ ակցիաների մասին Ձեզ տեղեկացնելու համար։ Herbalife-ի Ներկայացուցիչների մասին տեղեկությունները կարող են օգտագործվել՝ զեղչերը, եկամուտն ու բոնուսներն ապահովելու, հաշվարկելու և հետագծելու, վճարներ թողարկելու և հարկային տեսչություններին եկամուտի վերաբերյալ տեղեկացնելու, դասընթացներ ապահովելու համար, ինչպես նաև գործող օրենքի և ընկերության քաղաքականությունների, պլանների և համաձայնագրերի՝ ներառյալ Ներկայացուցչության հավելվածի և համաձայնագրի, հետ համապատասխանությունն ապահովելու համար։

Մենք կարող ենք պահել Ձեր տեղեկությունները որքան անհրաժեշտ է՝ Ձեզ ծառայություններ տրամադրելու, այլ թույլատրելի բիզնես պահանջներ, օրինակ՝ Վաճառքի և մարքեթինգային պլանի պատշաճ իրականացումը, մեր համապատասխանությունն ու իրավական այլ պարտավորություններ իրականացնելու, ինչպես նաև վեճեր լուծելու և մեր համաձայնագրերի, ներառյալ Ներկայացուցչության համաձայնագրի, դրույթների պահպանումն ապահովելու նպատակով։

3. Ու՞մ է Herbalife-ը տրամադրում իմ մասին տեղեկությունները։

Աֆիլիատներ և գործընկերներ

Մենք կարող ենք տրամադրել Բաժին 1-ում նշված Ձեր անձնական տվյալները մեր աֆիլիատների (ընկերությունների, որոնք կառավարում են, կառավարվում են կամ գտնվում են ստանդարտ վերահսկողության տակ Herbalife-ի կողմից), ինչպես նաև որոշ գործընկերների հետ։ Այս հաստատությունների կողմից Ձեր մասին տեղեկությունների օգտագործման օրինակները ներառում են Ձեր հետաքրքրությունները կանխագուշակելն ու Ձեզ հատուկ առաջարկներ, ակցիաներ, գովազդ և այլ նյութեր տրամադրելը։

Մատակարարներ և Ծառայություններ մատուցողներ

Մենք կարող ենք օգտագործել Բաժին 1-ում նշված ցանկացած տեղեկություն՝ մեր անունից գործառություններ իրականացնող մատակարարներին և ծառայություններ տրամադրողներին։ Նման գործառույթների օրինակներն են՝ պատվերների կատարումը, փաթեթների առաքումը, էլփոստային ադմինիստրավորման գործառույթները, վարկային քարտերով վճարումների մշակումը, հաճախորդների ծառայությունների մատուցումը, ինչպես նաև շուկայի ուսումնասիրությունը։ Մատակարարներն ու ծառայություն մատուցողները պետք է մշակեն Ձեր անձնական տվյալները Herbalife-ի հրահանգների համաձայն։ Նրանց արգելվում է օգտագործել կամ բացահայտել Ձեր անձնական տվյալները ցանկացած այլ նպատակներով։

Herbalife-ի անկախ ներկայացուցիչներ

Եթե Դուք հանդիսանում եք Herbalife-ի Ներկայացուցիչ, Արտոնյալ անդամ կամ Հաճախորդ, մենք կարող ենք կիսվել Ձեր անձնական տվյալներով Herbalife-ի Ներկայացուցիչների հետ, ներառյալ, առանց սահմանափակումների՝ Կառուցվածքային հաշվետվությունը, որը պարունակում է տեղեկություններ (անունը, կոնտակտային տվյալները, մակարդակը կամ դիրքը, ինչպես նաև ծավալի և վաճառքների վիճակագրական տվյալները) մյուս Ներկայացուցիչների և Արտոնյալ անդամների մասի՝ Herbalife-ի ներկայացուցիչների հիերարխիական աղյուսակում։ (Հիերարխիան, որից բաղկացած է կազմակերպությունը, կազմված է բոլոր Ներկայացուցիչներից և Արտոնյալ անդամներից, ովքեր հովանավորվում են որոշակի Ներկայացուցչի կողմից, և, իրենց հերթին, ստորադաս Ներկայացուցիչների կողմից հովանավորվող բոլոր այլ անհատներից։) Կառուցվածքային հաշվետվությունը պարունակում է Միացյալ Նահանգներից դուրս բնակվող անձնաց տվյալները։ Մենք կիրառում ենք համապատասխան միջոցներ՝ գործող օրենքի համաձայն այդ տվյալները պաշտպանելու համար։ Կառուցվածքային հաշվետվությունները Ներկայացուցիչներին տրամադրվում են հույժ գաղտնի և միայն Herbalife-ի բիզնեսի հետագա զարգացման, ներառյալ գովազդային գործիքներում և հարթակներում, օգտագործման համար։

Մենք կարող ենք տրամադրել Ձեր տվյալները Ներկայացուցիչներին՝ Ձեզ ապրանքներ և ծառայություններ մատուցելու համար, և այդ Ներկայացուցիչները նույնպես կարող են տարածել Ձեր տվյալները՝ իրենց գաղտնիության քաղաքականությունների համաձայն։ Օրինակ՝ եթե Դուք օգտագործում եք մեր որոշ Կայքեր, օրինակ՝ GoHerbalife.com և մեր Քաշի իջեցման մարտահրավերի կայքը (herbalifewlc.com), Ձեր տվյալները կարող են տրամադրվել այդ կայքերի ծառայությունները մատուցող մեկ կամ ավելի Ներկայացուցիչների հետ։ Նմանապես, եթե Դուք մասնակցում եք ակումբին, մենք կարող ենք Ձեր տվյալները տրամադրել ակումբի ցանկացած Ներկայացուցչի։ Մենք կարող ենք նաև տրամադրել Ձեր տվյալները Ներկայացուցիչներին, որպեսզի նրանք Ձեզ ավելի անհատականացված ծառայություններ տրամադրեն, օրինակ՝ Ձեզ առավել շատ հետաքրքրող ապրանքներ և ծառայություններ առաջարկեն։ Herbalife-ի Ներկայացուցիչները, որոնք ստանում են Ձեր տվյալները, կապված են Ներկայացուցչական համաձայնագրի և այդտեղ սահմանված գաղտնիության և տվյալների պաշտպանման պահանջներով։ Որոշ Ներկայացուցիչներ կարող են գտնվել երկրներում, որոնք չեն պահպանում գաղտնիության պաշտպանության նույն մակարդակը, ինչ Ձեզ երկրում։

Եթե Դուք ակումբ եք վարում, մենք կարող ենք կիսվել այդ Ակումբի գտնվելու վայրի մասին տվյալներով Արտոնյալ անդամների, Հաճախորդների և Herbalife-ի մյուս Ներկայացուցիչների հետ։

Իրավական և համապատասխանության նպատակներով բացահայտումներ

Մենք կարող ենք նաև բացահայտել Ձեր տվյալները օրենքի պահանջով, օրինակ՝ հայցադիմումների պահանջները բավարարելու, իրավական գործընթացների կամ նման իրավական ընթացակարգերի համար, ներառյալ լիազորված երրորդ կողմ աուդիտորներին տվյալների տրամադրում, կամ եթե մենք վստահ ենք, որ տվյալների բացահայտումն անհրաժեշտ է մեր իրավունքները պաշտպանելու, Ձեր և մյուսների անվտանգությունն ապահովելու, զեղծարարությունը կանխելու կամ հետաքննելու կամ պետական մարմինների կողմից հարցմանը պատասխանելու համար։

Բիզնես փոփոխություններ

Մենք կարող ենք տարածել Ձեր տեղեկությունները, եթե Herbalife-ը ներգրավված է ակտիվների միաձուլման, ձեռքբերման կամ վաճառքի կամ փոխանցման մեջ, կամ սնանկացման ոչ հավանական դեպքում:

Այլ կողմեր՝ ձեր համաձայնությամբ

Ի լրումն սույն գաղտնիության քաղաքականությունում նկարագրված տրամադրման դեպքերի, մենք կարող ենք նաև Ձեր մասին տեղեկություններ տրամադրել երրորդ կողմերի`Ձեզ համար բացահայտված ցանկացած այլ նպատակների համար, որոնք կհայտնվեն Ձեզ՝ հավաքման պահին կամ Ձեր համաձայնությամբ կամ ուղղորդմամբ։

4. Ի՞նչ եղանակներով է Herbalife-ը հաղորդակցվում ինձ հետ։

Herbalife-ը կարող է հաղորդակցվել Ձեզ հետ էլ. փոստի, փոստի, հեռախոսի, SMS-ների կամ ստանդարտ այլ եղանակների միջոցով՝ պահանջվող ապրանքները և ծառայությունները տրամադրելու և/կամ Herbalife-ին վերաբերող Ձեր բիզնեսի հարցերով (եթե Ներկայացուցիչ եք)։ Հաճախորդների գնումները վավերացնելու համար, Herbalife-ը կարող է Ձեզ հետ կանոնավոր կերպով շփվել էլ․ փոստի, փոստի, հեռախոսի, SMS-ների կամ ստանդարտ այլ եղանակների միջոցով (եթե դուք հաճախորդ եք):

Բացի այդ, կարող եք պարբերաբար տեղեկություններ ստանալ Herbalife-ի բիզնեսի, ապրանքների, ծառայությունների, հատուկ գործարքների, ինչպես նաև Herbalife Family հիմնադրամի վերաբերյալ՝ տարբեր հաղորդակցման միջոցներով, ինչպես նկարագրված է: Herbalife-ի Ներկայացուցիչները և Արտոնյալ անդամները կարող են կառավարել որոշակի հաղորդակցումներ իրենց MyHerbalife բաժանորդի էջից։ Բացի այդ, Դուք կարող եք կառավարել այս տեսակի հաղորդակցությունները` հետևելով հաղորդակցությունում տրված ցուցումներին կամ մեզ հետ կապվելով 866-866-4744 հեռախոսահամարով:

5. Արդյո՞ք իմ անձնական տվյալները պաշտպանված են։

Մենք ողջամիտ քայլեր ենք ձեռնարկում ապահովելու Ձեր մասին հավաքած անձնական տվյալների ճշգրտությունը, արդիականությունն ու անվտանգությունը։ Ցավոք, ինտերնետի միջոցով ոչ մի տվյալների փոխանցում չի կարող 100% անվտանգ լինել, և թեպետ մենք ձգտում ենք պաշտպանել Ձեր անձնական տվյալները, մենք չենք կարող երաշխավորել դրանց բացարձակ անվտանգությունը:

6. Ինչպե՞ս դիտեմ կամ խմբագրեմ իմ տվյալները։

Herbalife-ը հարգում է Ձեր անձնական տվյալները կառավարելու Ձեր իրավունքը։ Որոշ դեպքերում, Դուք կարող եք այցելել մեր Կայքերից մեկը կամ մի քանիսը` հաստատելու և թարմացնելու որոշակի տեղեկատվություն (օրինակ, MyHerbalife կայքում Ներկայացուցիչների և Արտոնյալ անդամների հաշիվների որոշակի տվյալներ): Հարցման դեպքում՝ մենք կհաստատենք, թե արդյոք պահպանում կամ օգտագործում ենք Ձեզնից ստացված տեղեկությունները։ Դուք իրավունք ունեք փոփոխել կամ թարմացնել անճիշտ կամ թերի անձնական տվյալներ, պահանջել՝ ջնջել Ձեր անձնական տվյալները կամ պահանջել, որ մենք այլևս չօգտագործենք այն: Որոշակի պայմաններում մենք չենք կարողանա կատարել Ձեր հայցը, օրինակ, եթե դա հակասում է մեր իրավական պարտավորություններին, ազդում է իրավական հարցերի վրա, մենք չենք կարող հաստատել Ձեր ինքնությունը, կամ դա ներառում է անհամաչափ ծախս կամ ջանք, բայց ցանկացած դեպքում մենք կպատասխանենք Ձեր հարցմանը ողջամիտ ժամկետում և բացատրություն կներկայացնենք։ Հարցումների համար մեր պատասխանելու սովորական ժամկետը 30 օր է։ Անձնական տվյալների հարցումների համար դիմեք մեզ առցանց կամ անցանց՝ ստորև ներկայացված կոնտակտային տվյալների միջոցով։

Ձեր հարցումը ներկայացրեք այստեղ ՝ https://privacyportal.onetrust.com/webform/46601746-6006-4c21-88ec-15dfa5b7dcdc/349bb89d-7008-46f7-b765-717966e11235

7. Միջազգային փոխանցումներ։

Այս Կայքի գլխամասը գտնվում է Միացյալ Նահանգներում։ Նկատի առեք, որ Ձեր կողմից մեզ տրամադրած տեղեկատվությունը կամ այն, որ մենք ստանում ենք Կայքերի օգտագործման արդյունքում, կարող է հավաքվել Ձեր երկրում և հետագայում փոխանցվել մեկ այլ երկրի `գործող օրենսդրության համաձայն: Կայքերի օգտագործում նշանակում է՝ Ձեր համաձայնությունը սույն Քաղաքականության մեջ բերված տեղեկությունների մշակման դրույթներին։

8. Երեխաների մասին տեղեկություններ։

Կայքերը՝ ընդհանուր լսարանի համար նախատեսված կայքեր են, որոնք ունեն տարիքային սահմանափակումներ՝ մինչև 13 տարեկան երեխաների համար։ Մենք միտումնավոր չենք հավաքում, օգտագործում կամ բացահայտում 13 տարեկանից փոքր երեխաների անձնական տվյալները, եթե օրենքով այլ բան սահմանված չէ։ Եթե վստահ եք, որ մենք հավաքել ենք Կայքերից Ձեր երեխայի մասին տեղեկություններ, կապվեք մեզ հետ privacy@herbalife.com հասցեով, և մենք կգործադրենք ողջամիտ ջանքեր՝ մեր գրառումներից այդ տվյալները ջնջելու համար, եթե դա պահանջվում է օրենքով։

9. Քուքիներ և հետագծում։

Herbalife-ը, ինչպես նաև որոշ երրորդ կողմեր, որոնք ապահովում են մեր Կայքերի բովանդակությունն ու այլ գործառույթներ, օգտագործում են քուքիներ, վեբ փարոսներ, աշխատաշրջանի վերարտադրում/էկրանի պատկերներ և այլ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ տարբեր նպատակներով, ներառյալ միտումների վերլուծությունը, կայքի ադմինիստրավորումը, Կայքում օգտատերերի տեղաշարժումների հետագծումը և բազայի համար օգտատերերի ազգագրական տվյալների հավաքագրումը։

Քուքիները՝ տեղեկությունների փոքր կտրոներ են, որոնք պահվում են համակարգիչների կոշտ սկավառակների վրա։ Քուքի ֆայլը թույլ է տալիս այդ քուքին տեղադրող հաստատությանը ճանաչել այն տարբեր կայքերում, ծառայություններում, սարքերում և որոնման աշխատաշրջանների ընթացքում։ Օրինակ՝ մենք կարող ենք օգտագործել քուքիները՝ ճանաչելու Ձեզ, երբ վերադառնում եք Կայքեր՝ անհատականացված աշխատանք ապահովելու համար։ Մենք կարող ենք թույլատրել երրորդ կողմերին օգտագործել քուքիներ Կայքերում, սակայն մենք չենք վերահսկում երրորդ կողմի քուքիների օգտագործումը կամ բովանդակությունը։ Վեբ դիտարկիչները սովորաբար թույլ են տալիս կարգավորել դիտարկիչը՝ բոլոր քուքիներն ընդունելու, մերժելու կամ քուքիի մասին Ձեզ ծանուցելու համար։ Եթե որոշեք մերժել քուքիները, նկատի ունեցեք, որ Կայքերի հնարավորություններն ու գործառույթները կարող են Ձեզ համար ողջ ծավալով հասանելի չլինել։ Քուքիների և դրանց կառավարման մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.allaboutcookies.org/։

Վեբ փնջերը և նմանատիպ տեխնոլոգիաները՝ կոդերի փոքր մասնիկներ են, որոնք ներկառուցված են վեբ էջերում, գովազդներում և էլ. հասցեներում, որոնք օգտագործվում են երրորդ կողմերի հետ հաղորդակցման համար։ Մենք օգտագործում ենք վեբ փարոսներ, օրինակ՝ հաշվելու որոշակի կայքէջ այցելող օգտատերերի թիվը, քուքիներն առաքելու կամ հաղորդակցելու, ինչպես նաև օգտատերերի կողմից օգտագործման եղանակները հասկանալու համար։ Մենք կարող ենք նաև ներկառուցել վեբ փարոսներ էլ. նամակներում՝ նամակները բացելու, որևէ գործողություն կատարելու կամ փոխանցելու մասին տեղեկություններ ստանալու համար։

Կան նաև այլ տեղական և ինտերնետային տեխնոլոգիաներ, ինչպիսիք են Տեղական հրապարակված օբյեկտներ (հայտնի որպես «Flash քուքիներ»), HTML5 տեղական պահման և ներկառուցման գաղտնագրեր, որոնք կարող են գործել քուքիների նման։ Հիշեք, որ այդ տեխնոլոգիաները տարբերվում են քուքիներից, և Դուք չեք կարող վերահսկել դրանք՝ օգտագործելով ստանդարտ դիտարկիչների գործիքներն ու կարգավորումները։ Flash քուքիների կառավարման լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք www.adobe.com/privacy.html։ Adobe վիճակագրության մասին լրացուցիչ տեղեկություններ իմանալու և դրանք ստանալուց հրաժարվելու համար սեղմեք www.adobe.com/privacy.html։

Մենք կարող ենք օգտագործել Bluetooth փարոսների տեխնոլոգիան՝ ակումբի աշխատանքը բարելավելու համար։ Բջջային սարքեր, որոնցում միացված է Bluetooth-ը, կարող են փարոսի ծածկույթում գտնվելու ժամանակ ազդանշաններ ստանալ։ Ազդանշանները չեն ստացվի, եթե օգտատերը չի միացրել Bluetooth, տեղադրել Herbalife-ի բջջային հավելվածը և միացրել push ծանուցումները։ Փարոսների գործառությունը կարող է թույլատրվել ծանուցումների, հաճախորդների գրանցումների և վճարումների համար։ Դուք կարող եք փորոսի գործառույթն անջատել հավելվածի կարգավորումներում։

10. Չհետագծել։

Վեբ դիտարկիչները կարող են թույլ տալ, որպեսզի Դուք ուղարկեք «Չհետագծել» հարցումը։ Ներկայումս մենք որևէ գործողություններ չենք կատարում Չհետագծելու ազդանշաններին պատասխանելու համար, քանի որ չկա որոշակի ստանդարտ, որը կթելադրի կայքերի գործողությունները նման ազադանշան ստանալու դեպքում։ Մենք շարունակում ենք հետևել նոր տեխնոլոգիաներին և կընդունենք ստանդարտը, եթե կամ երբ այն ստեղծվի։

11. Առցանց գովազդ։

Մենք կարող ենք ցուցադրել գովազդ մեր կայքում և համագործակցել երրորդ կողմերի հետ՝ մեր ապրանքների և ծառայությունների գովազդն այլ կայքերում տեղադրելու համար։ Մենք կարող ենք նաև համագործակցել երրորդ անձանց հետ, ներառյալ բիզնես գործընկերների, գովազդային ցանցերի և գովազդային ծառայությունների այլ մատուցողների, որոնք մեր Կայքերում և այլ կայքերում հավաքում են Ձեր մասին տեղեկություններ՝ Ձեր որոնման պատմության հիման վրա և Ձեր հետաքրքրությունների, նախապատվությունների և բնութագրերի համապատասխանող գովազդ ցուցադրեն Կայքերում և ցանկացած այլ առցանց հարթակներում։ Քուքիները կամ այլ նմանատիպ տեխնոլոգիաները կարող են օգտագործվել գովազդ ցուցադրելու համար՝ հիմք ընդունելով Ձեր որոնումներն ու հետաքրքրությունները: Մենք չենք կրում պատասխանատվությունն այս երրորդ կողմերի գաղտնիության ընթացակարգերի համար։ Այս երրորդ կողմերի տեղեկատվական ընթացակարգերն ամբողջությամբ ընդգրկված չեն սույն Քաղաքականության մեջ։

Որոշ երրորդ կողմեր հավաքում են մեր Կայքերի օգտատերերի մասին տեղեկություններ՝ մեր կայքերում և այլ տեղերում, ներառյալ դիտարկիչներում և սարքերում հետաքրքրությունների վրա հիմնված գովազդ ցուցադրելու համար։ Այս երրորդ կողմերը կարող են օգտագործել մեր Կայքերում հավաքած տեղեկությունները՝ Ձեր հետաքրքրությունները կանխագուշակելու և Ինտերնետ միջավայրում Ձեզ գովազդ (մեր և այլ ընկերությունների կողմից) ցուցադրելու համար։ Որոշ երրորդ կողմեր կկարողանան մասնակցել ոլորտի համար մշակված ծրագրերում՝ սպառողներին թիրախային գովազդ ստանալու ընտրություն առաջարկելու համար։ Բջջային սարքերի միջոցով կայքերի և հավելվածների օգտագործման տարբերություններից ելնելով՝ կարող են պահանջվել լրացուցիչ քայլեր՝ բջջային սարքերում թիրախային գովազդման տեխնոլոգիաներին անջատելու համար։ Բջջային սարքերից շատերը տալիս են հնարավորություն՝ անջատելու թիրախային գովազդը՝ Ձեր բջջային սարքի բջջային հավելվածի կարգավորումներից։ Լրացուցիչ տեղեկությունների համար դիտեք Ձեր բջջային սարքի կարգավորումները։ Դուք կարող եք նաև ապատեղադրել մեր հավելվածները՝ ապատեղադրման ստանդարտ գործիքների միջոցով, որոնք հասանելի են Ձեր բջջային սարքում կամ հավելվածների շուկայում։

Թվային գովազդի միավորմանը կամ Ցանցային գովազդի նախաձեռնությանը մասնակցող ընկերությունների՝ հետաքրքրությունների վրա հիմնված գովազդից հրաժարվելու համար՝ այցելեք Ցանցային գովազդի նախաձեռնության Թվային գովազդի միավորման (//www.aboutads.info/choices/) կայքերը։ Դուք կարող եք նաև հնարավորություն ունենալ անջատելու հետաքրքրությունների վրա հիմնված գովազդը՝ բջջային հավելվածի կամ Ձեր բջջային սարքի կարգավորումներում, սակայն հրաժարվելու ընտրությունը կարող է վերաբերել միայն Ձեր կողմից այդ պահին օգտագործվող դիտարկիչին կամ սարքին, ուստի, եթե ցանկանում եք անջատել գովազդը բոլոր սարքերում, պետք է հրաժարվեք՝ առանձին յուրաքանչյուր դիտարկիչի կամ սարքի համար։ Տեղական լեզուներով լրացուցիչ տեղեկությունների համար՝ այցելեք www.youronlinechoices.com/ կայքէջ։ Նկատի առեք, որ, նույնիսկ եթե հրաժարվեք ոլորտի հետաքրքրությունների վրա հիմնված գովազդից, Դուք միևնույնն է կստանաք ընդհանուր բնույթի գովազդ, ինչը կարող է ազդել Կայքերում Ձեր աշխատանքի վրա։

12. Առցանց ֆորումներ։

Կայքերը կարող են առաջարկել հանրային համայնքային ֆորումներ։ Տեղեկացնում ենք, որ այդ ֆորումներում տրամադրված ցանկացած տեղեկատվություն հրապարակային է, և կարող է ընթերցվել, օգտագործվել և պահվել ֆորումի յուրաքանչյուր դիտողի կողմից։ Ֆորումներից Ձեր անձնական տվյալները հեռացնելու համար գրեք մեզ էլ փոստով՝ privacy@herbalife.com հասցեով։ Որոշ դեպքերում, մեզ կարող է չհաջողվի հեռացնել Ձեր անձնական տվյալները։

13. Երրորդ կողմ հղումներ։

Կայքերում կարող են տեղադրված լինել երրորդ կողմերի կայքեր, որոնք մեր վերահսկողության տակ չեն։ Ցանկացած տեղեկություն, որը Դուք տրամադրում եք երրորդ կողմ կայքին, կառավարվում է այդ կայքի գաղտնիության քաղաքականությամբ, և մենք խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել այդ քաղաքականությունները, նախքան որևէ տեղեկություն հրապարակելը։ Մենք չենք կրում որևէ պատասխանատվություն երրորդ կողմ կայքերի բովանդակություն, գործողությունների և քաղաքականությունների համար։ Երրորդ կողմ կայքերի հղումների տեղադրումը մեր Կայքերում որևէ կերպ չի նշանակում այդ կայքերի բովանդակության, գործողությունների և քաղաքականությունների հաստատումը մեր կողմից։

14. Երրորդ կողմ գործառություն։

Կայքերում որոշ գործառություններ կարող են տրամադրված լինել Herbalife-ի հետ փոխկապակցված հարաբերություններ չունեցող երրորդ կողմերի միջոցով։ Այս հաստատությունները կարող են հավաքել կամ ստանալ որոշակի տեղեկություններ՝ Կայքը Ձեր կողմից օգտագործելու վերաբերյալ, քուքիների, վեբ փարոսների և նման տեխնոլոգիաների միջոցով։ Herbalife-ը պատասխանատվություն չի կրում այս հաստատությունների գաղտնիության կանոնների համար։

Եթե Դուք բացեք երրորդ կողմ ծառայությունները, օրինակ՝ Facebook-ը, Google-ը կամ Twitter-ը Կայքերի միջոցով, Կայքեր մուտք գործելու կամ այլոց հետ Կայքերում Ձեր գործողությունների մասին կիսվելու համար, Կայքի օգտագործման մասին տեղեկությունները կարող են զեկուցվել երրորդ կողմ ծառայություններին՝ համաձայն իրենց գաղտնիության քաղաքականությունների։

15. Փոփոխություններ քաղաքականության մեջ։

Սույն Գաղտնիության քաղաքականության վերջին թարմացումը կատարվել է Քաղաքանակության սկզբում նշված օրը։ Herbalife-ն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ փոփոխել սույն Գաղտնիության քաղաքականությունը։ Որևէ էական փոփոխություններ կատարելու դեպքում, մենք կծանուցենք Ձեզ նախապես՝ այս էջի ծանուցումների միջոցով, նախքան փոփոխությունների ուժի մեջ մտնելը։ Դրանից հետո, Ձեր կողմից Կայքերի օգտագործումը կդիտարկվի որպես համաձայնություն նման փոփոխություններին։ Պարբերաբար կարդացեք սույն Գաղտնիության քաղաքականությունը՝ ամենավերջին տարբերակին ծանոթ լինելու համար։ Սույն Գաղտնիության քաղաքականության մեջ փոփոխությունների հրապարակումից հետո Կայքերն օգտագործելը նշանակում է, որ Դուք համաձայն եք այդ փոփոխությունների հետ։

16. Ի՞նչ անել հարցեր ունենալու դեպքում։

Herbalife-ը շատ լուրջ է վերաբերում գաղտնիության հետ կապված մտահոգություններին։ Հարցերի կամ մեկնաբանությունների դեպքում կապվեք մեզ հետ՝ 800 West Olympic Blvd., Suite 406, Los Angeles, California 90015 (Attn: Privacy Dept.), privacy@herbalife.com , 866-866-4744.