Արտադրատեսակի մասին
Կարծիքներ
0
ճիշտ սննդակարգը ուղղակիորեն կախված է մեր օրգանիզմի կենսաբանական ռիթմերից, այդ թվում՝ օրվա ռիթմերից: Բացի սննդի որակից և քանակից՝ այն ընդունելու ժամը ևս շատ կարևոր է ինքնազգացողության համար և ուղղակիորեն ազդում է նյութափոխանակության և քաշի վրա:

Երեկոյան ժամերին բաժին է ընկնում օրվա ընթացում ստացված կալորիաների 40%-ը՝ խորհուրդ տրվող 25%-ի փոխարեն (1): Ոչ հավասարակշռված սննդակարգը և երեկոյան ժամերի գերսնումը ազդում են քնի որակի վրա, մինչդեռ ոչ լիարժեք քունը կապված է օրգանիզմի համար բացասական հետևանքների հետ՝ ներառյալ ավելցուկային քաշը և ճարպակալումը (2):

Ֆորմուլա 1 Երեկոյան կոկտեյլն ունի այնպիսի բաղադրություն, որն օգնում է կանխել երեկոյան և գիշերային ժամերի գերսնումը , ինչպես նաև պարունակում է լիարժեք քնին նպաստող բաղադրիչ (3): Կոկտեյլը կարելի է օգտագործել և՛ որպես ընթրիք , և՛ որպես միջանկյալ սնունդ ընթրիքից հետո (ջրով պատրաստելու դեպքում): Կարելի է ավելացնել միրգ կամ բանջարեղեն: Ավելի լավ հագեցման համար կարելի է ավելացնել Ֆորմուլա 3 Պրոտեինային խառնուրդ:


Ֆորմուլա 1 Երեկոյան կոկտեյլը պարունակում է ՝
10 գրամ սպիտակուց 1 բաժնում, այդ թվում՝ արժեքավոր սոյայի սպիտակուց (4):
21 կարևորագույն վիտամիններից և հանքանյութերից բաղկացած համալիր:
Բջջանյութ:
L-տրիպտոֆան:
1 բաժնում ընդամենը 93 կկալ (կամ 217 կկալ 250մլ յուղազերծված կաթով պատրաստելու դեպքում):

#1636 - 416 գր

(1) Հիմնվելով Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում իրականացված դիետոլոգիական հետազոտությունների վրա. Նիդերլանդների հանրային առողջության և շրջակա միջավայրի ազգային ինստիտուտի հաշվետվություն (RIVM), 2011; Almoosawi S. և այլոք, 2012; Դիետոլոգների ամերիկյան ասոցիացիայի հաշվետվություն, 2012.
(2) Watson, N. F.և այլոք, (2015): Առողջ մեծահասակ մարդու համար խորհուրդ տրվող քնի քանակ. Քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի և Քնի հետազոտության միության կոնսենսուսի համատեղ հայտարարություն (Recommended Amount of Sleep for a Healthy Adult: A Joint Consensus Statement of the American Academy of Sleep Medicine and Sleep Research Society)// Sleep 38, 843-844, doi: 10.5665 / sleep.4716 (2015).
(3) Արտադրանքի մեկ բաժնի սննդային և էներգետիկ արժեքի, ինչպես նաև սպիտակուցի պարունակության ծավալի հիման վրա. կոկտեյլը պարունակում է L-տրիպտոֆան, որը կարող է կրճատել քուն մտնելու տևողությունը (արդյունքի հասնելու համար կոկտեյլն անհրաժեշտ է օգտագործել քնելուց 30 րոպեից մինչև 2 ժամ առաջ), ինչպես նաև կարող է դրական ազդեցություն թողնել քնի որակի վրա: Silber, B. Y., & Schmitt, J. A. (2010): Տրիպտոֆանով ծանրաբեռնվածության թեստի ազդեցությունը մարդու ճանաչողական /կոգնիտիվ/ հնարավորությունների, տրամադրության և քնի վրա: (Effects of tryptophan loading on human cognition, mood, and sleep) // Neurosci Biobehav Rev, 34(3). С. 387-407. doi: 10.1016/j.neubiorev.2009.08.005; Markus, C. R., Jonkman, L. M., Lammers, J. H., Deutz, N. E., Messer, M. H., & Rigtering, N. (2005). Ալֆա-լակտալբումինի երեկոյան ընդունումը բարձրացնում է արյան պլազմայի մեջ տրիպտոֆանի հասանելիության մակարդակը և բարելավում ուղեղի առավոտյան ակտիվությունը և ուշադրության կենտրոնացումը (Evening intake of alpha-lactalbumin increases plasma tryptophan availability and improves morning alertness and brain measures of attention) // Am J Clin Nutr, 81(5). С. 1026-1033.
(4) 250 մլ 1,5% յուղայնության կաթով պատրաստելու դեպքում

Կազմը

  • 10 գրամ սպիտակուց 1 բաժնում, այդ թվում՝ արժեքավոր սոյայի սպիտակուց (4):
  • 21 կարևորագույն վիտամիններից և հանքանյութերից բաղկացած
  • համալիր:
  • L-տրիպտոֆան:

Կիրառման եղանակը

Որպես ընթրիք՝ կաթով պատրաստված

Մեծահասակների համար 3 չափիչ գդալ (26 գ) խառնել 250մլ յուղազերծված կաթում (1,5% յուղայնությամբ), ավելացնել 2 չափիչ գդալ Ֆորմուլա 3 Պրոտեինային խառնուրդ:

Որպես ընթրիք՝ ջրով պատրաստված

Մեծահասակների համար 3 չափիչ գդալ (26 գ) խառնել 250մլ ջրում, ավելացնել 2 չափիչ գդալ Ֆորմուլա 3 Պրոտեինային խառնուրդ և 100գր միրգ կամ բանջարեղեն:

Որպես միջանկյալ սնունդ

Մեծահասակների համար 3 չափիչ գդալ (26 գ) խառնել 250մլ ջրում:
Արտադրատեսակի մասին դեռևս չկան կարծիքներ Նշեք առաջին կարծիքը՝ լրացնելով աջ կողմում գտնվող ձևը Կիսվեք արտադրատեսակի մասին ձեր կարծիքով Նշել կարծիք

Նշեք կարծիք արտադրատեսակի մասին

Ձեր գնահատականը
Անուն
Էլեկտրոնային փոստ
Ձեր կարծիքը
Շնորհակալ ենք Ձեր կարծիքի համար!
Մոտ ժամանակներում մեր մենեջերը կստուգի և կտեղադրի այն կայքում
Ուղարկել ևս մեկ կարծիք

Նշեք կարծիք արտադրատեսակի մասին

Ձեր գնահատականը
Անուն
Էլեկտրոնային փոստ
Ձեր կարծիքը
Շնորհակալ ենք Ձեր կարծիքի համար!
Մոտ ժամանակներում մեր մենեջերը կստուգի և կտեղադրի այն կայքում
Ուղարկել ևս մեկ կարծիք