Բարեգործություն

Herbalife-ի բարեգործական գործունեությունը ծավալվում է ողջ աշխարհում:

Herbalife Foundation (HNF) Բարեգործական հիմնադրամը

ոչ առևտրային կազմակերպություն է, որի ֆինանսավորմանը մասնակցում են Herbalife-ի աշխատակիցները և Անկախ գործընկերները: HNF ստեղծվել է 1994թ. ընկերության հիմնադիր Մարկ Հյուզի կողմից և օգնություն է ցուցաբերում կարիքավոր երեխաներին: Ստեղծման պահից ի վեր հիմնադրամը կարիքավոր երեխաների համար նախատեսված տարբեր ծրագրերին փոխանցել է 6.5 մլն ԱՄՆ դոլար՝ փրկելով նրանց սովից , աղքատությունից, տրամադրելով կրթություն ու բժշկական օգնություն ստանալու հնարավորություն: Հիմնադրամն օգնում է նաև տարերային աղետներից տուժածներին (2004-2005թթ. ընթացքում տարերային աղետներից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով հիմնադրամի կողմից փոխանցվել է մոտ 1մլն ԱՄՆ դոլար, ինչի համար Հիմնադրամն արժանացել է Կարմիր խաչի պարգևին):

Casa Herbalife

Հիմնադրամի միջազգային ծրագրերից մեկն է, որն ուղղված է երեխաների սննդի բարելավմանը: Այդ ծրագրի շրջանակներում Հիմնադրամը համագործակցում է տարբեր երկրների բարեգործական կազմակերպությունների հետ: Ծրագիրը ստացել է Casa Herbalife անվանումն ի պատիվ 1998թ. Հիմնադրամի կողմից Ռիո դե ժանեյրոյում (Բրազիլիա) կառուցած մանկատան: Ողջ աշխարհում գործում են Casa Herbalife-ի ավելի քան 130 բարեգործական ծրագրեր, որոնք աջակցել են ավելի քան 100հզ երեխայի:

Մասնակցություն բարեգործական միջոցառումներին

Herbalife-ը հովանավորում է նաև այլ կազմակերպությունների բարեգործական միջոցառումները: 2015թ. Herbalife ընկերությունը դարձել է Լոս Անջելեսում կայացած Հատուկ օլիմպիական խաղերի սննդի գլոբալ մատակարարը, ինչպես նաև Ռուսաստանի հավաքականի պաշտոնական հովանավորը:

2014թ. Herbalife-ի թիմը մասնակցել է «United Chari Games-2014» բարեգործական մրցավազքին: Ընկերությունը հանդես եկավ որպես միջոցառման հովանավոր և մրցանակներ շնորհեց հաղթողներին: