Հաջողության պատմություններ

Քսենիա Վորոտիլինա, 30 տարեկան

Ողջ կյանքիս ընթացքում ինձ մտահոգում էր իմ կազմվածքը: «Առողջ տեսք» և «լայն ոսկոր» արտահայտությունները կարծես թույլ էին տալիս նախաճաշին ուտել թխվածքաբլիթ, իսկ ընթրիքին՝ փախլավա: 5 տարի առաջ ես ծանոթացա Herbalife-ի աշխարհի հետ:

Աջակցության, Ակումբի և նոր սննդակարգի շնորհիվ ժամանակի ընթացքում կարողացա փոփոխել սնվելու սովորույթները, հետևաբար և ողջ կյանքս: 2016թ. հունվարից սկսեցի կանոնավոր հաճախել մարզադահլիճ: Սկսեցի երազել ոչ միայն պարզապես կատարյալ քաշ, այլ նաև մարզված մարմին ունենալու մասին: Ես գիտակցեցի, որ սեփական անձի վրա աշխատելը ոչ թե ժամանակավոր որոշում է, այլ ապրելակերպ: Դա ոչ թե հոգնեցուցիչ դիետաներով և մարզումներով տանջանքն է, այլ համեղ է, պարզ և օգտակար: Հատկապես Herbalife-ի ճիշտ սննդի և պրոֆեսիոնալների հետ միասին, որոնք մշտապես կօգնեն և կսատարեն քո երազանքներին և ձգտումներին:

Նարինե Գևորգյան

Իմ անունն է Նարինե Գևորգյան: 32 տարեկան եմ: Մինչ Herbalife Nutrition-ի հետ ծանոթանալն ես աշխատում էի Երևանում գտնվող գերմանական կազմակերպությունում՝ որպես մենեջեր: Ծննդաբերությունից հետո չէի կարողանում ազատվել ավելորդ քաշից և դա ինձ շատ անհանգստացնում էր: Ինձ մոտ առաջացան բարդույթներ, և ես սկսեցի ինքնուրույն փորձեր կատարել դիետաների միջոցով քաշս նվազեցնելու համար: Արդյունքում վատթարացավ ինքնազգացողությունս, առաջացան մարսողական խնդիրներ, էներգիայի անկում, անընդհատ քնելու ցանկություն կար, իսկ առավոտյան մեծ դժվարությամբ էի արթնանում:

Մի օր ամուսնուս հետ միասին որոշեցինք փոխել մեր ռեժիմը և սկսել ճիշտ կերպով սնվել: Մեր ազգական Խաչատուրը (ով հետագայում դարձավ իմ Սննդի խորհրդատուն) առաջարկեց մեզ խորհրդատվություն ստանալու նպատակով այցելել Առողջ ապրելակերպի ակումբ: Այնտեղ իմ և ամուսնուս համար կազմեցինք սնվելու անհատական ծրագիր: Ակումբի առաջին իսկ այցելությունից հետո ես սկսեցի նկատել արդյունքներ, իսկ մեկ շաբաթ անց զգացի էներգիայի աճ, կարգավորվեց քունը, առաջացավ առույգություն: Ինձ հաջողվեց կարգավորել մարսողությունը և ինքնազգացողությունը:

1 ամսվա ընթացքում քաշս նվազեց 5կգ-ով*, և այդ արդյունքն ինձ շատ գոհացնում է: Արդեն 3 տարի պահպանում են արդյունքս*: Ինձ հաջողվեց կարճ ժամանակում ազատվել հղիության արդյունքում ձեռք բերած ավելորդ կիլոգրամներից, ինչի համար անչափ ուրախ եմ: Այժմ ինձ հիանալի եմ զգում, և այդ ամենը տեղի ունեցավ իմ Սննդի խորհրդատուի և Herbalife Nutrition ընկերության շնորհիվ, որն ինձ համար բացեց նաև բիզնեսի հնարավորություններ:

Ելենա Դեգտյարևա, 48 տարեկան

Ես մանկուց սիրել եմ սպորտը և ձգտել եմ ակտիվ լինել: Հաճախում էի սպորտային խմբակներ, վազում էի, թռչկոտում՝ այս ամենի շնորհիվ պահպանելով լավ կազմվածք: Այդ պատճառով էլ առաջին հղիությունից հետո հագուստիս չափսը չփոփոխվեց: Սակայն երկրորդ երեխայիս լույս աշխարհ գալուց հետո ես ձեռք բերեցի մոտավոր 10 ավելորդ կիլոգրամ, քանի որ չէի տիրապետում սնվելու սկզբունքներին: Առաջ եկավ ինքնազգացողության վատթարացում, տրամադրության անկում: Բացարձակ ուժ չունեի որևէ գործ անելու համար, օգտագործում էի մեծ քանակությամբ սուրճ, բայց ապարդյուն: Ամեն բան ցանկանում էի կատարել նստած վիճակում՝ հագնվել, հավաքել խաղալիքները, խնամել երեխային: Զբոսանքի ժամանակ անընդմեջ նստարան էի փնտրում: Ես ինձ զգում էի ինչպես տատիկ և ոչ թե մայր:

Հայտնվելով Առողջ ապրելակերպի ակումբում՝ ես նոր գիտելիքներ ձեռք բերեցի հավասարակշռված սնվելու սկզբունքների վերաբերյալ և սկսեցի պահպանել դրանք: Իմ կյանքը սկսեց փոփոխվել. ձեռք բերեցի առավել սլացիկ կազմվածք, առաջացավ էներգիա, հիանալի տրամադրություն, ինքնավստահություն: Արդեն այնքան ուժ ունեին, որ ի վիճակի էի վերադառնալ սպորտին և ֆիզիկական ակտիվությանը: Այժմ որդուս հետ մրցում ենք, թե ով ավելի արագ կվազի: Ինձ մայր եմ զգում և երիտասարդ տեսք ունեմ: Վարում եմ առողջ ապրելակերպ և ողջ ընտանիքիս մոտ փորձում եմ ձևավորել սնվելու ճիշտ սովորույթներ: Ես շնորհակալ եմ Առողջ ապրելակերպի ակումբին և իմ Անհատական խորհրդատուին: Երջանիկ եմ, որ կարողացա երկարաձգել երիտասարդությունս:

Ալեքսանդր Պոպով, 43 տարեկան

Նախկինում իմ կյանքն ընթանում էր հետևյալ կարգախոսի ներքո.«Լավ մարդը պետք է գեր լինի, որպեսզի ավելի «շատ» լինի», եվ իրապես «շատ էի»: Herbalife-ի հետ ծանոթանալու պահին քաշս կազմում էր 153 կգ:

Առողջ ապրելակերպի ակումբի առաջին իսկ այցելության ընթացքում ես բավականին շատ տեղեկություն ստացա հավասարակշռված սննդի և ճիշտ սննդակարգի վերաբերյալ: Դա ինձ ոգեշնչեց, և ես որոշեցի ամեն օր այցելել Ակումբ:

Իմ քաշը սկսեց նվազել: Երբ ինձ մոտ հարցեր էին առաջանում, ես արդեն գիտեի, թե ում կարող եմ դիմել: Իմ կյանքում Ակումբը շատ մեծ դեր խաղաց և մինչ այժմ էլ շարունակում է խաղալ. այնտեղ կան ինձ հոգեհարազատ մարդիկ, կազմակերպիչներ, ովքեր բոլորն ինձ քաջալերում էին կանգ չառնել: Կար նույնիսկ ոչ պաշտոնական մրցակցություն, թե ով ավելի լավ արդյունքի կհասնի:

Առանց Առողջ ապրելակերպի ակումբի երբեք այդքան մեծ ձեռքբերումներ չէի կարող ունենալ: Փոփոխվեց իմ արտաքին տեսքը, ես զգում եմ էներգիայի և ուժերի մեծ լիցք: Եթե նախկինում հագուստ գնելու գործընթացն ինձ համար վերածվում էր իրական տանջանքի, ապա այժմ մեծ հաճույքով գնում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս:

Ելենա

ԵՍ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՄ ՎԵՐԱՀՍԿԵԼ ՔԱՇՍ ԵՎ ՈՒՆԵՆԱԼ ԳԵՐԱԶԱՆՑ ՏԵՍՔ

Մինչ ես աշխատում էի որպես քարտուղարուհի, շոկոլադը և սուրճն իմ սննդակարգի անբաժան մասն էին կազմում: Ինձ համար անչափ ամոթալի էր ընդունել այն փաստը, որ 25 տարեկանում ունեմ գեր մեծահասակ կնոջ տեսք: Փորձում էի տարբեր դիետաներ պահպանել, սակայն դրանք համեղ չէին և միօրինակ էին, ուստի բացարձակ ցանկություն չունեի ողջ կյանքիս ընթացքում դիետա պահպանել:

Բարեբախտաբար ես հայտնվեցի Աջակցության խմբում: Թեմա առ թեմա ես ձեռք էի բերում գիտելիք, որի շնորհիվ ինձ ավելի ու ավելի դուր էր գալիս «հավասարակշռված սնունդն ապրելակերպ է» արտահայտությունը: Արդյունքում քաշս նվազեց 22 կգ-ով*:

Հագուստիս չափսը 54-ից դարձավ 46: Ես շատ եմ շարժվում, զբաղվում եմ սպորտով և պարով, իսկ սնվելու սովորույթներն արմատապես փոփոխվել են: Ընկերուհիներս նախանձում են՝ որքան հեշտությամբ եմ կարողանում վերահսկել քաշս և ունենալ գերազանց տեսք:

Եկատերինա Երեմովա, 35 տարեկան

Ոչ հավասարակշռված սննդի և նստակյաց ապրելակերպի արդյունքում 20 տարեկանից քաշս սկսեց ավելանալ: Ինչպես ցանկացած կին, ես նույնպես ցանկանում էի գեղեցիկ տեսք ունենալ, ուստի փորձեցի մի շարք դիետաներ, սակայն ապարդյուն: Իմ ինքնագնահատականը սկսեց նվազել, իսկ բարդույթները՝ աճել:

Երկրորդ հղիությունից հետո կշեռքի վրա տեսա ինձ սարսափեցնող թիվ՝ 100: Ինքնազգացողությունս կտրուկ վատթարացավ: 2014թ. հունվարին ընկերուհիս ինձ հրավիրեց Առողջ ապրելակերպի ակումբ: Սնվելու սովորույթների փոփոխության շնորհիվ 6 ամսվա ընթացքում քաշս նվազեց 31 կգ-ով*: Ինքնազգացողությունս բարելավվեց, առաջացավ ինքնավստահություն, անհետացան հոգնածությունն ու դյուրագրգռությունը:

Այժմ իմ կողմից կազմակերպված Առողջ ապրելակերպի ակումբում իմ փորձը փոխանցում եմ այլ անձանց և կիսվում նրանց հետ հավասարակշռված սնվելու հիմունքներով**: Միասին փոփոխում ենք սնվելու սովորույթները և հասնում հիանալի արդյունքների:

Գալիյա Ռոգովա, 27 տարեկան

Ես մշտապես վարել եմ ակտիվ ապրելակերպ, զբաղվել եմ պարով, թեթև աթլետիկայով, դահուկային սպորտով: Իմ շրջապատում ինձ համարում էին ամենասլացիկ կազմվածք ունեցողը և ամենաեռանդունը: Սակայն ինձ անհանգստացնում էր իմ ինքնազգացողությունը և ցածր տոնուսը, ինչը թույլ չէր տալիս իրականացնել այն, ինչ ցանկանում էի: Առավոտյան մեծ դժվարությամբ էի արթնանում, ճաշի ժամին քնելու ցանկություն էր առաջանում, իսկ երեկոյան ամբողջությամբ ուժասպառ էի լինում: Տարեցտարի սկսեցի կորցնել սլացիկ կազմվածքս և գիրանալ: 2014թ. ծանոթացա ԱԱ ակումբի հետ:

Հավասարակշռված սննդակարգի սկզբունքները և իրենց նպատակներին հասած մարդկանց արդյունքները ոգեշնչեցին ինձ միանալու Աջակցության խմբին: Սկսեցի կանոնավոր այցելել Ակումբ, փոփոխեցի սնվելու սովորույթներս, ծանոթացա տվյալ ոլորտի փորձագետների հետ և ավելին իմացա սեփական օրգանիզմի մասին: Դա ինձ համար մոտիվացիա դարձավ կյանքում դրական փոփոխություններ կատարելու համար: Այժմ զգում եմ թեթևություն, ուժերի և էներգիայի մեծ լիցք: Առավոտյան հեշտությամբ եմ արթնանում և օրս սկսում եմ Հավասարակշռված նախաճաշից:

Մարմնիս կառուցվածքը բարելավվել է. ես ազատվել եմ ավելորդ կիլոգրամներից և ձեռք բերել մկանային զանգված: 27 տարեկանում ավելի գեղեցիկ տեսք ունեմ, քան 22-ում: Եվ այս ամենի համար ես պարտական եմ ճիշտ սննդին, ԱԱ ակումբին և Herbalife-ի իմ Անհատական խորհրդատուին:

* Любые утверждения в отношении контроля веса относятся к Программе контроля веса Herbalife, включающей, помимо прочего, сбалансированную диету, регулярные физические упражнения, ежедневное потребление необходимого количества жидкости, употребление биологически активных добавок, в случае необходимости, и достаточный отдых. Все результаты индивидуальны и могут различаться.

** Приведенные доходы и примеры продвижения бизнеса индивидуальны и не являются типичными.