Արտադրություն

Այս փուլում հումքից ստեղծում ենք արտադրանքի անհրաժեշտ բանաձևերը:

Արտադրանքի մեծ մասն արտադրվում է Herbalife-ի գլխավոր ձեռնարկությունում՝ Ուինստոն Սալեմ (ԱՄՆ) քաղաքում գտնվող Նորարարությունների և արտադրության կենտրոնում: Բացի այդ, Herbalife-ը սերտորեն համագործակցում է նաև այլ խոշորագույն ձեռնարկությունների հետ՝ Fine Foods (Իտալիա) և Liotecnica Tecnologia em Alimentos (Բրազիլիա), որոնք զբաղվում են բաղադրիչների և հումքի արտադրությամբ:

Որակի մանրակրկիտ վերլուծություն

Ինչպես գործընկերային օբյեկտներում, այնպես էլ Herbalife-ի ձեռնարկություններում իրականացվում է որակի խիստ և մանրակրկիտ վերլուծություն, որպեսզի ստուգվի պատրաստի բանաձևերի համապատասխանությունն ընկերության բոլոր պահանջներին: Մենք խստորեն հետևում ենք՝ արդյոք կատարվել է այս կամ այն ստուգումը, վերահսկում ենք յուրաքանչյուր խմբաքանակի որակը և կազմը:

Արտադրական օբյեկտներ ողջ աշխարհում

Ընկերության ընդլայնմանն ու զարգացմանը զուգահեռ մեր առջև բացվում են նորանոր հնարավորություններ: Այսօր Herbalife-ն ունի բազմաթիվ արտադրական օբյեկտներ ողջ աշխարհում, այդ թվում ՝ Չինաստանում, Գերմանիայում, Հնդկաստանում և այլ երկրներում:

Մասնագետների տաղանդաշատ թիմ

Տարբեր ոլորտների մասնագետներից և գիտնականներից կազմված մեր տաղանդաշատ թիմը յուրաքանչյուր օր աշխատում է եզակի արտադրատեսակների արտադրության ուղղությամբ և չի դադարում զարմացնել իր մշակումներով: Մենք երբեք կանգ չենք առնում և շարժվում ենք դեպի նոր ձեռքբերումները: