Herbalife-ը շարունակում է համագործակցությունը Կրիշտիանու Ռոնալդուի հետ՝ որպես սննդամթերքի ոլորտի բացառիկ հովանավոր

Եղե՛ք տեղեկացված իրադարձություններին
Սեղմելով «Բաժանորդագրվել» կոճակը՝ ես հաստատում եմ, որ ծանոթացել եմ և համաձայն եմ
տեղեկատվության փոխանցման պայմաններին

06.07.2023

Herbalife_CR_Gym-688x1024.png

Herbalife միջազգային ընկերությունը, որը մասնագիտացված է հավասարակշռված սննդի և առողջ ապրելակերպի համար նախատեսված որակյալ մթերքների մշակման և արտադրության մեջ, հայտարարում է համաշխարհային ֆուտբոլի աստղ Կրիշտիանու Ռոնալդուի հետ հովանավորչական պայմանագրի վերակնքման մասին։ Ընկերության և մարզիկի համագործակցությունը սկսվել է 2013 թվականին:

«Մեր ընկերությունը թևակոխում է զարգացման նոր փուլ, և մենք ուրախ ենք, որ Կրիշտիանուն ուղեկցում է մեզ մեր ընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին, այն է՝ աջակցել որքան հնարավոր է ավելի շատ մարդկանց, ովքեր ձգտում են բարելավել իրենց կյանքի որակը հավասարակշռված սնվելու և կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվաածությունների միջոցով», - մեկնաբանում է Herbalife-ի տնօրենների խորհրդի նախագահ և Գործադիր տնօրեն Մայքլ Ջոնսոնը։

Կրիշտիանու Ռոնալդուն համարվում է համաշխարհային ֆուտբոլի ողջ պատմության ընթացքում մեծագույն մարզիկներից մեկը։ Թիմերի կազմում նա 34 անգամ ստացել է ազգային գավաթներ, այդ թվում՝ 7 անգամ Անգլիայում, Իսպանիայում և Իտալիայում։ Բացի այդ, նա իր զինանոցում ունի UEFA-ի Չեմպիոնների լիգայի հինգ գավաթ, FIFA-ի չորս թիմային գավաթ, հաղթանակ Եվրոպայի առաջնությունում և UEFA-ի վարկածով Ազգերի լիգայում: Նա նաև պատմության մեջ առաջին մարզիկն է, ով անընդմեջ գոլ է խփել աշխարհի հինգ առաջնությունում:

Ոչ պակաս տպավորիչ է նաև մարզիկի անձնական մրցանակների ցանկը: Ռոնալդուն հինգ անգամ նվաճել է «Ոսկե գնդակ» (Balon d’Or), չորս անգամ «Ոսկե խաղակոշիկ» (European Golden Shoes) և երկու անգամ դարձել է տարվա լավագույն խաղացող FIFA-ի վարկածով։ Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա խփել է ավելի քան 830 գոլ և դարձել այս մարզաձևի պատմության ընթացքում լավագույն ռմբարկու։

«Ահա ավելի քան 10 տարի է՝ Herbalife-ի մթերքները կազմում են իմ սննդակարգի մի մասը, որի նպատակն է հասնել սպորտային նորանոր բարձունքների»,- ասում է Կրիշտիանու Ռոնալդուն: «Ամբողջ աշխարհի մարզիկներին լավագույն մարզական արդյունքների հասնելու համար հավասարակշռված սննդի կարևորությունը հասկանալու հարցում օգնելու հնարավորությունը ինձ համար միաժամանակ և՛ անձնական, և՛ մասնագիտական ​​հաղթանակ է»:

Herbalife–ի սպորտային արտադրատեսակների շարքը նախատեսված է մարզումներից և մրցություններից առաջ, ընթացքում և հետո օգտագործելու համար: 2013 թվականին, համագործակցելով Կրիշտիանու Ռոնալդուի հետ, ընկերությունը մշակել է Herbalife24® CR7 Drive սննդային հավելումը պրոֆեսիոնալ ատլետների և ոչ պրոֆեսիոնալ մարզիկների համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց մարզական արդյունքները:

Herbalife Nutrition-ը ավելի քան 190 մարզիկի, թիմերի և սպորտային միջոցառումների պաշտոնական հովանավորն է ամբողջ աշխարհում: Կիսվելով հավասարակշռված սննդի ոլորտում իր ունեցած փորձով և բարձրորակ մթերքներով, որոնք ստեղծված են գիտության ոլորտի նորագույն մշակումների հիման վրա, Herbalife-ն օգնում է մարզիկներին ցուցադրել մարզական մեծ նվաճումներ: