Գործընկերություններ ԱՊՀ-ում

Ողջ աշխարհում Herbalife Nutrition-ը համագործակցում է հանրաճանաչ մարդկանց և մարզիկների հետ, որպեսզի իր արժեքները և առողջ ու ակտիվ ապրելակերպ վարելու իր գաղափարախոսությունը կարողանա հասնցել լայն լսարանին: Մեր թիմում ընդգրկված են նաև օլիմպիական աստղեր, քանի որ առաջին հերթին հենց նրանք են գիտակցում հավասարակշռված սննդի կարևորությունը կյանքում և սպորտում նոր նպատակներին հասնելու հարցում:

Herbalife Nutrition-ի հավասարակշռված սնունդն արդյունքների հասնելու, գերազանց ինքնազգացողություն ունենալու, էներգիայով լի լինելու գրավականն է և նոր բարձունքների գրավման համար հիանալի մեկնարկը: Մեր պատվիրակներն իրենց սեփական օրինակով ապացուցում են, որ Herbalife Nutrition-ի արտադրատեսակներն օգնում են որակապես բարելավել ամբողջ ընտանիքի կյանքը և սնունդը, ձեռք բերել ցանկալի ֆիզիկական վիճակ և հասնել գերազանց արդյունքների: Սնվե՛ք հավասարակշռված օլիմպիական հերոսների հետ միասին:
Ալեքսեյ Յագուդին և Տատյանա Տոտմյանինա
Ալեքսեյ Յագուդին և Տատյանա Տոտմյանինա
Օլիմպիական չեմպիոններ, համաշխարհային գեղասահքի լեգենդներ: Ամենաճանաչված և հաջողակ զույգերից մեկն է, ով արդեն երկար տարիներ դարձել է ներդաշնակ ընտանեկան կյանքի, փոխըմբռնման և միմյանց մասին հոգ տանելու օրինակ: Այդ ամենի հետ մեկտեղ, նրանց հաջողվում է նաև ուժ և ժամանակ տրամադրել մի շարք նախագծերին, որտեղ հաջողությունը նրանց անփոխարինելի ուղեկիցն է: Նրանց համար էներգիայով լեցուն լինելու գրավականը յուրաքանչյուր օր Herbalife Nutrition-ի հավասարակշռված սնունդ օգտագործելն է :