Անկախ Գործընկերների համար մուտք

Գործընկերություններ ամբողջ աշխարհում

Կրիշտիանու Ռոնալդու
Կրիշտիանու Ռոնալդու
Համաշխարհային ֆուտբոլի աստղ, Պորտուգալիա:  

HERBALIFE NUTRITION-ի սիրելի արտադրատեսակներն են՝      
  • Ֆորմուլա  1 պրոտեինային կոկտեյլը
  • Պրոտեինային բատոնչիկները
Կրիշտիանու Ռոնալդուն  մեր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն է : Նա գրանցել է բազմաթիվ ռեկորդներ. որպես Եվրոպայի լավագույն ռմբարկու դարձել է «Ոսկե կոշիկ» մրցանակի կրկնակի մրցանակակիր, «ՖԻՖԱ-ի ոսկե գնդակ» մրցանակի կրկնակի մրցանակակիր է՝ 2008թ. և 2013թ.,  ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ըստ FIFPro-ի,  աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ըստ World Soccer-ի, աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ըստ ՖԻՖԱ-ի և Եվրոպայի  լավագույն ֆուտբոլիստ(Onze d’Or):

Այսօր Ռոնալդուն շարունակում է իր հաղթական վերելքը Ռեալ Մադրիդ թիմի կազմում՝ցույց տալով գերազանց արդյունքներ ինչպես Իսպանիայի Պրեմիեր Լիգայում (Լա լիգա), այնպես էլ միջազգային մրցաշարերում:
Ռոնալդուն իր ֆուտբոլային կարիերան  սկսել է 8 տարեկանում՝ խաղալով «Անդորինյա» սիրողական թիմի կազմում, որտեղ շատ կարճ ժամանակում նրան նկատեցին և հրավիրեցին տեղի «Նասյոնալ» ֆուտբոլային ակումբ: Չեմպիոնատում հաղթանակ գրանցելուց հետո Ռոնալդուին հրավիրեցին «Սպորտինգ» ակումբ, որը նրա հետ պայմանագիր կնքեց , երբ մարզիկն ընդամենը 13 տարեկան էր: 2003թ. «Սպորտինգ»-ում խելահեղ հաղթանակից հետո Ռոնալդուն տեղափոխվեց «Մանչեսթր Յունայթեդ», որի կազմում հանդես եկավ  մինչև 2009թ., մինչ այն պահը, երբ «Ռեալ Մադրիդ»-ը գնեց նրան՝ կնքելով ֆուտբոլի պատմության մեջ տրանսֆերի ամենաթանկ պայմանագիրը: Բացի Իսպանիայի Պրեմիեր Լիգայի համար տարած մրցամարտերի, Ռոնալդուն հանդես է գալիս նաև իր երկրի համար: Նա ներկայացնում է Պորտուգալիան Եվրոպայի գավաթի և Աշխարհի գավաթի համար տարվող  մրցամարտերում:

Դաշտից դուրս Ռոնալդուն ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ և հանդիսանում է «Փրկենք երեխաներին» (Save the Children) միջազգային կազմակերպության, ինչպես նաև Ինդոնեզիայի մանգրի անտառների պաշտպանության կազմակերպության (The Mangrove Care Forum) դեսպան: